2
ՍԱՏՄ-ն կասեցրել է ավելի քան 2,2 տոննա մսի վաճառքը
ՍԱՏՄ տեսուչներն այցելել են մսի իրացման ցանցի 507 կազմակերպություն: Արձանագրություններ են կազմվել 84-ում՝ առկա միս-մսեղիքի սպանդանոցային մորթը փաստող անասնաբուժական Ձև 5 վկայականի բացակայության հիմքով: Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Կասեցվել է կիսաֆաբրիկատների արտադրամասի արտադրական գործունեությունը Ընդհանուր առմամբ կասեցվել է 2213,315 կգ մսի վաճառքը:

