90-ամյակ
Փետրվարի 12-ին լրանում է Հրանտ Մաթևոսյանի 90-ամյակը։ Նրա ստեղծագործությունները շարունակում են ապրել, իսկ գրական ժառանգությունը նորովի բացահայտվում է։
Հայաստանի կոմպոզիտորների միությունը հիմնադրման 90-ամյակի առթիվ հանդես կգա հոբելյանական փառատոնով, մրցույթներով, համերգային ծրագրերով, ցուցահանդեսով և այլ նախաձեռնություններով, որոնց իրականացմանը կաջակցի ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Տոնական միջոցառումները կմեկնարկեն մայիսի 19-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, շնորհավորելով միությանը, ասաց՝ միայն Կոմպոզիտորների միության պատմությանը քաջածանոթ մարդիկ գիտեն, թե ինչ է նշանակում…
«Էվրիկա» զարգացման կենտրոնում անցկացվեց աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 90-ամյակին նվիրված արագ շախմատի մրցաշար, որին մասնակցեցին Իջևանի «Էվրիկա» զարգացման կենտրոնի, Իջևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի և Աչաջրի շախմատի ակադեմիայի սաները: Մրցաշարին ներկա էր և երեխաների խաղին հետևում էր Տավուշի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը։ Մրցումներն անցկացվեցին տարիքային տարբեր խմբերով՝ 10 տարեկանների,…
Այսօր՝ մարտի 2-ին կլրանար հայ ականավոր գիտնական, ակադեմիկոս Վլադիմիր Խոջաբեկյանի 90 ամյակը: Նա շուրջ 400 գիտական աշխատությունների, այդ թվում` մոտ 2 տասնյակ մենագրությունների, հարյուրավոր հոդվածների և գիտական զեկույցների հեղինակ էր: Նա հայկական, ռուսական, ինչպես նաև արտասահմանյան մի շարք հեղինակավոր և լայն ճանաչում ունեցող ամսագրերի խմբագրական գիտական խորհրդի անդամ էր: Վ.Ե. Խոջաբեկյանը ծնվել է 1929թ. մարտի…