Aandolu
Ստամբուլում մեկնարկել են ռուս-ուկրաինական բանակցությունները
Թուրքիայում մեկնարկել են ռուս-ուկրաինական բանակցությունները, որոնց մասնակցում է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։ Այս մասին գրում է Anadolu գործակալությունը։ Նշվում է, որ բանակցություններն անցկացվում են Ստամբուլի «Դոլմաբախչե» պալատում։ Բանակցությունների մեկնարկից առաջ խոսքով է հանդես եկել նաև Էրդողանը։
Դիտարկվում են Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթների համար հայկական և թուրքական ընկերությունների հայտերը․ Չավուշօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթների բացման համար իրենք քննարկում են հայկական ու թուրքական ավիաընկերությունների ներկայացրած հայտերը։ Նախարարի խոսքերը փոխանցում է Anadolu-ն։ Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան դրական է վերաբերվում այս ամենին ու մոտակա կորոշվի չվերթները սպասարկող ավիաընկերությունների անունները։ Թուրք պաշտոնյան ասել է նաև, որ Թուրքիան հանդես…


