ABC Color
Ռոնալդինյոն ազատվել է կալանքից ու կարող է վերադառնալ Բրազիլիա
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինյոն ու իր եղբայրը ձերբակալվել էին Պարագվայ կեղծ անձնագրերով մուտք գործելու համար։ ABC Color-ի հաղորդմամբ՝ երկրի դատարանը որոշել է տնային կալանքի տակ գտնվող ֆուտբոլիստին ու նրա եղբորը ազատել ու թույլ տալ նրանց վերադառնալ հայրենիք։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռոնալդինյոն տուգանվել է 90 հազար դոլարով, իսկ նրա եղբայրը՝ 200 հազար դոլարով։

