AFF
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կտեղափոխվի Շախտյոր
Հայաստանի հավաքականի և Երևանի «Արարատի» ֆուտբոլիստ Սոլոմոն Ուդոն տեղափոխվելու է Կարագանդայի «Շախտյոր»։ Այս մասին հայտնում է VKontakte-ի AFF խումբը։ Նշվում է, որ Ուդոն իր ներկայիս ակումբի հետ չի մեկնել ԱՄԷ՝ մարզական հավաքի։ Հիշեցնենք, որ 25-ամյա նիգերիացին Հայաստանի հավաքականում է հանդես գալիս 2020-ի հունիսից։

