Al-Alam
Ֆախրիզադեհին սպանած զենքը կարող է կառավարված լինել արբանյակից
Իրանցի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեհին սպանած զենքը կարող է կառավարված լինել արբանյակի օգնությամբ։ Այս մասին հայտնել է Al-Alam հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրին։ Վերջինս պնդել է, որ իսրայելական արտադրության զենքի կիրառումը կառավարվել է արբանյակի օգնությամբ։ Ավելի վաղ՝ Իրանի իշխանությունները խստորեն դատապարտել էին ֆիզիկոսի սպանությունը ու դրա համար մեղադրել Իսրայելին։

