ANAMA

  • 2 ադրբեջանցի Կովսականում պայթել են ականի վրա

    2 ադրբեջանցի Կովսականում պայթել են ականի վրա

    Ադրբեջանի ականազերծման գործակալության աշխատակիցն ու Պետական սահմանապահ ծառայության ծառայողը Կովսականում (Զանգելան) պայթել են ականի վրա։ Այս մասին հայտնում է Sputnik-ի ադրբեջանական ծառայությունը։ Նշվում է, որ տուժածներն են 1972 թվականի ծնված Վագիֆ Բաբաևն ու 1999 թվականի ծնված Ռենատ Աղաբաբաևը։ Ըստ աղբյուրի՝ նրանք հոսպիտալացվել են։ Բաբաևի վիճակը ծայրահեղ ծանր է։

  • Ադրբեջանցին Ակնայում վիրավորվել է ականի պայթյունից

    Ադրբեջանցին Ակնայում վիրավորվել է ականի պայթյունից

    Օգոստոսի 6-ին «Սպուտնի Ադրբեջան»-ը հաղորդել է, որ Ադրբեջանի ականապատ տարածքների գործակալության (ANAMA) աշխատակից Ֆարիդ Ալիևն Ադրբեջանի կողմից օկուպացրած Ակնայում պայթել է ականի վրա։ Գործակալության աշխատակիցը պայթել է նոր ճանապարհի հատվածում ականազերծման աշխատանքներ իրականացնելիս։ Տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած ադրբեջանցուն տեղափոխել են հիվանդանոց։