AS
Զիդանը խոսել է Պոգբայի հավանական տեղափոխության մասին
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի հավանական տեղափոխության մասին: «Մենք պետք է հարգենք իրերի այժմյան դասավորությունը: Մենք՝ ակումբի հետ միասին գիտենք, թե ինչ ենք ուզում, և ինչ կարող է տեղի ունենալ մինչև ամսի 31-ը: Հնարավոր են փոփոխություններ. ինչպես հեռացողներ, այնպես էլ՝ նորեկներ: Մանրամասներ չեմ հաղորդի հիմա: Ինչ վերաբերում…
Հայտնի է Իսկոյի հրաժարագինը. AS
«Ռեալ»-ը մտադիր է այս ամռանը հրաժարվել թիմի կիսապաշտպան Իսկոյի ծառայություններից: Այս մասին հայտնում է AS-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ արքայական ակումբը պատրաստ է վաճառել 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը, եթե ակումբները 80 միլիոն եվրո վճարեն: Նշենք, որ Իսկոյի պայմանագրի ժամկետը մադրիդցիների հետ ավարտվում է 2021 թվականի ամռանը: Նրա ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթի»-ն:
Բեյլը ցանկանում է ստանալ ազատ գործակալի կարգավիճակ. AS
AS սպորտային օրաթերթի հաղորդմամբ՝ «Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնետը նշել է, որ ֆուտբոլիստը ցանկանում է մադրիդյան ակումբից հեռանալ ազատ գործակալի կարգավիճակով։ Ուելսցու պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականը։ Բելյը տարեկան վաստակում է 30 միլիոն եվրո ու, եթե նա մնա թիմում մինչև պայմանագրի ավարտը, ապա «Ռեալը» ստիպված կլինի նրան վճարել 90 միլիոն…
Ռեալի ֆուտբոլիստը որոշել է տեղափոխվել Արսենալ․ Mirror
AS սպորտային օրաթերթի հաղորդմամբ՝ «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Արսենալում»։ Մադրիդյան ակումբը Սեբալյոսին կտրամադրի «Արսենալին» վարձակալական հիմունքներով։ Հետագայում լոնդոնյան ակումբը կարող է Սեբալյոսի տրանսֆերը գնել ամբողջությամբ ու ֆուտբոլիստը մեկնարկային կազմում խաղաժամանակ ստանալու երաշխիքներ կստանա, հայտնում է Mirror-ը։ Ըստ աղբյուրի՝ «Արսենալ» տեղափոխվելու հարցում Սեբալյոսի համար վճռորոշ դեր է խաղացել Ունայ Էմերիի գործոնը։
ՊՍԺ-ն չի ցանկանում բաց թղնել Նեյմարին․ AS
ՊՍԺ-ի ղեկավարությունը մտադիր չէ հարձակվող Նեյմարին բաց թողնել ավելի ցածր գնով, քան նրա տրանսֆերը 2017 թվականին գնել է «Բարսելոնա»-ից։ Այն կազմել է 222 միլիոն եվրոյով: Այս մասին հայտնում է AS-ը: Անտուան Գրիզմանի հետ պայմանագիր կնքելուց հետո կատալոնացիները չեն կարողանում իրենց ևս մեկ աղմկահարույց տրանսֆեր թույլ տալ: Սակայն «կապտանռնագույններ»-ը հույս ունեն բրազիլացի ֆուտբոլիստին «Կամպ Նոու» վերադարձնել…
Գրիզմանին ձեռք բերելու հետևանքով տուժել են Բարսելոնայի աշխատակիցները․ AS
AS օրաթերթի հաղորդմամբ՝ Գրիզմանի տրանսֆերի ձգձգման պատճառով տուժել են «Բարսելոնայի» աշխատակիցները։ Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբը պատրաստվում է Գրիզմանի հրաժարագինը վճարել այսօր, որը կազմում է 120 միլիոն եվրո, բայց խնդիրներ են առաջացել բանկերի հետ պայմանավորվածության հարցում։ «Ատլետիկոն» մերժել է վճարի հետաձգման տարբերակը։ Արդյունքում, «Բարսելոնան» ստիպված է եղել հետաձգել իր աշխատակիցների աշխատավարձերը, որպեսզի կարողանա վճարել ֆրանսիացու հրաժարագինը։
Կան ֆուտբոլիստներ, ովքեր իրենց անհաջողությունների մեղքը սիրում են բարդել ուրիշների վրա․ Սիլվան անդրադարձել է Մեսսիի խոսքերին
AS օրաթերթի փոխանցմամբ՝ Բրազիլիայի հավաքականի պաշտպան Տիագո Սիլվան անդրադարձել է Մեսսիի հայտարարություններին: «Ինձ համար դժվար է մեկնաբանել Մեսսիի խոսքերը: Կան ֆուտբոլիստներ, ովքեր իրենց անհաջողությունների մեղքը սիրում են բարդել ուրիշների վրա: Հետաքրքիր է՝ Մեսսին ինչու չէր խոսում կոռուպցիայի մասին, երբ Այտեկինը սպասարկում էր «Բարսելոնա» – ՊՍԺ հանդիպումը (Չեմպիոնների Լիգայի 2016/17 մրցաշրջանի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումը): Այդ…
Մեսսին կարող է որակազրկվել երկար ժամանակով․ AS
ԿՈՆՄԵԲՈԼ-ի հասցեին հնչեցրած բողոքների և մեղադրանքների պատճառով, հնարավոր է, որ Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին որակազրկվի երկար ժամանակով։ Ինչպես հաղորդում է AS-ը, Հարավային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիան 32-ամյա ֆուտբոլիստին հայտարարությունների համար կարող է որակազրկել մինչև 2 տարի ժամկետով։ Եթե 32-ամյա ֆուտբոլիստը ստանա առավելագույն պատիժը, ապա ազգային ընտրանուն չի կարողանա մասնակցել Քաթարում կայանալիք 2022 թվականի Աշխարհի առաջնության…
Լուկաս Վասկեսը կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում․ AS
«Ռեալ»-ի վինգեր Լուկաս Վասկեսը կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում: Այս մասին հաղորդում է AS-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ 28-ամյա ֆուտբոլիստին իր թիմում է ցանկանում տեսնել «Արսենալ»-ը: Հաղորդվում է, որ լոնդոնյան ակումբը պատրաստ է 35 միլիոն եվրո վճարել իսպանացու տրանսֆերի համար: Հավելենք, որ այժմ կողմերը բանակցություններ են վարում:
Բեյլը Ռեալին հայտնել է, որ չի պատրաստվում հեռանալ ակումբից. AS
AS-ի տեղեկություններով՝ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը չի պատրաստվում հեռանալ ակումբից։ Նշվում է, որ Բեյլն այս մասին հայտնել է «Ռեալի» ներկայացուցիչներին ու ասել, որ ինքն իրեն երջանիկ է զգում Իսպանիայում, Մադրիդում և «Ռեալում»։ Նա նաև հայտնել է, որ չի հեռանա մինչև գործող պայմանագրի ավարտը (2022 թվական)։ Ըստ աղբյուրի՝ մադրիդյան ակումբում արդեն նույնպես դեմ չեն ուելսցու…
Սևիլիան մոտ է Ռեալի պաշտպանի վարձակալմանը․ AS
AS-ը հաղորդմամբ՝ «Սևիլիան» համաձայնության է եկել Մադրիդի «Ռեալի» հետ՝ վերջինիս պաշտպան Սերխիո Ռեգիլոնին վարձակալելու հարցում։ Նշվում է, որ Ռեգիլոնի տեղափոխությամբ անձամբ հետաքրքրված է «Սևիլիայի» գլխավոր մարզիչ Յուլեն Լոպետեգին։ Թիմը պաշտպանին կվարձակալի առանց նրան հետագայում գնելու հնարավորության։ Սպասվում է, որ վարձակալության մասին կհայտարարվի հուլիսի 4-ին։
Ռեալը տրանսֆերային առաջարկ է արել Այաքսին․ AS
AS պարբերականի հաղորդմամբ՝ Մադրիդի «Ռեալը» տրանսֆերային առաջարկ է արել «Այաքսի» 22-ամյա կիսապաշտպան Դոնի Վան դե Բեկին գնելու համար։ Նշվում է, որ «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ցանկանում է թիմում տեսնել Պոլ Պոգբային, բայց վերջինիս տրանսֆերային արժեքը հետ է պահում մադրիդցիներին «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտանին գնելու մտքից։ Այսպիսով, Արքայական ակումբն ավելի է մոտենում հենց Վան դե Բեկի…












