Augsburger
Մարիո Գյոթսեն կարող է իր կարիերան շարունակել Անգլիայում
Անգլիական «Էվերտոն»-ն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձի իրականացնել Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարիո Գյոթսեի տեղափոխությունը: «Էվերտոն»-ը ցանկանում է Գյոթսեի տրանսֆերը ձեռք բերել անվճար, քանի որ 2020 թվականի ամռանը գերմանացի ֆուտբոլիստի և «Բորուսիա»-ի պայմանագիրը լրանում է: «Էվերտոն»-ն առաջիկա շաբաթներին բանակցություններ կսկսի Գյոթսեի գործակալի հետ: Այս մասին հաղորդում է Augsburger Allgemeine-ը։

