Baltic Reader
Ֆրանսիան Լա-Մանշ նեղուցում ռուսական նավ է առգրավել
Ֆրանսիան Լա-Մանշ նեղուցում առգրավել է ռուսական Baltic Reader նավը, որը մեքենաներ էր տեղափոխում։ Այս մասին գրում է France Presse-ը։ Նավը պատկանել է մի ընկերության, որը հայտնվել է պատժամիջոցների տակ։ Սա է նշվում որպես առգրավման պատճառ։ Նավի առգրավման լուրը հաստատել են նաև Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանատնից, հայտնում է RIA-ն։

