Beeline Armenia
Beeline-ը դեպի Արցախ զանգերի համար սահմանել է 0 դրամ/րոպե սակագին
Beeline Armenia-ի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Beeline Armenia իր բջջային կապի բաժանորդների համար սահմանում է 0 դրամ/րոպե սակագին Արցախում ռոումինգում գտնվողների համար՝ մուտքային, ելքային դեպի ՀՀ բջջային Beeline ցանց և բոլոր տեղական զանգերի համար: ՀՀ-ից դեպի Արցախի բջջային և ֆիքսված ցանցեր զանգերի համար նույնպես կգործի 0 դրամ/րոպե սակագին»։ https://www.facebook.com/beeline.am/posts/4095050420522780
Beeline-ը հայտնել է, թե ինչու էր այսօր անջատվել ինտերնետը
Beeline Armenia-ն հայտարարություն է տարածել Facebook-ի իր էջում, որով տեղեկացրել է, թե ինչու էր այսօր խափանվել ընկերության մատուցած ինտերնետ ծառայությունը։ «Beeline-ը տեղեկացնում է, որ այսօր ճանապարհաշինական աշխատանքների հետևանքով, որոնք իրականացվում են տարբեր շինարարական ընկերությունների կողմից, վնասվել են Beeline-ի օպտիկական մալուխները՝ Սևան-Դիլիջան և Աշտարակ-Ապարան հատվածներում, ինչի հետևանքով անջատվել է Հայաստան մուտք գործող ինտերնետը և միջազգային կապուղիները,…
VEON դադարեցրել է Ucom-ի հետ քննարկումները
VEON ընկերությունը, որին պատկանում է Beeline Armenia ապրանքանիշի ներքո գործող «Վեոն Արմենիան», այսօր տեղեկացրել է, որ դադարեցրել է Ucom-ի հետ հնարավոր գործարքի մասին քննարկումները: Ընկերությունը այս մասին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ընկերությունը հայտարարում է, որ Ucom–ի հետ հնարավոր գործարքի մասին քննարկումները դադարեցվել են»: Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ…



