Bild
Մտածում էի, որ ֆուտբոլը հոգնեցրել է ինձ․ Մյուլեր
Գերմանական «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը կիսվել է մի պատմությամբ, որի մասին, ըստ իրեն, գիտեին միայն իր հարազատները։ «Եղավ մի պահ, երբ սկսեցի կասկածել, սկսեցի մտածել, որ ֆուտբոլը հոգնեցրել է ինձ: Դա մի քանի տարի առաջ էր և դա պարզապես ահավոր էր: Կարծում եմ ՝ այդ ամենը սկսվեց այն ժամանակ, երբ մենք հաղթեցինք աշխարհի առաջնությունում: Գերմանիայի…
Տիբո Կուրտուան վնասվածք է ստացել
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան աճուկի վնասվածք է ստացել։ Այս մասին հայտնում է Bild-ը։ Ըստ աղբյուրի՝ այսօր նա բժշկական ստուգում կանցնի, որի միջոցով կորոշվի Կուրտուայի վնասվածքի ծանրությունը։ Նշենք, որ ֆուտբոլիստը վնասվածքը ստացել է «Բետիսի» հետ խաղում, որտեղ մադրիդյան ակումբը 1-2 հաշվով պարտություն կրեց։
Բորուսիան հրաժարվել է մրցաշրջանից առաջ հավաքի մասնակցել
Bild-ը տեղեկացնում է, որ Դորտմունդի «Բորուսիան» հրաժարվել է հաջորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ հավաք անցկացնել: Այս հավաքը կայանալու էր Ասիայում, սակայն կորոնավիրուսի պատճառով չեղյալ է համարվել բոլոր պայմանավորվածությունները։ Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պատճառով մի շարք երկրներում ֆուտբոլային հանդիպումներ են չեղարկվել կամ հետաձգվել:
Բավարիան ցանկանում է վարձակալել Յուվենտուսի կիսապաշտպանին
«Բավարիան» հետաքրքրված է «Յուվենտուսի» կիսապաշտպան Դուգլաս Կոստայի ծառայություններով։ BIld-ի հաղորդմամբ՝ մյունխենյան ակումբը փոխարինող է փնտրում Կինգսի Կոմանին և Դուգլաս Կոստային, ովքեր վնասվածքներ ունեն։ Նշվում է, որ «Բավարիան» մտադիր է Կոստային վարձակալել մինչև այս մրցաշրջանի ավարտը։
Լիվերպուլը ևս մեկ թիրախ ունի ձմեռային տրանֆերային պատուհանի ընթացքում
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Լիվերպուլը» մտադիր չէ սահմանափակվել միայն Մինամինոյի տրանսֆերով։ Ինչպես հաղորդում գերմանական Bild-ը, անգլիական ակումբը ցանկանում է ձեռք բերել գերմանական ֆուտբոլի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկին՝ «Բայեր»-ի կիսապաշտպան Քայ Հավերցին: Ֆուտբոլիստի տրանսֆերը գերմանական ակումբը գնահատում է 110 միլիոն եվրո, սակայն այն կարող է իջնել, քանի որ կիսապաշտպանի պայմանագիրը ավարտվում է 2021 թվականին։ Աղբյուրը նշում է,…
Բորուսիան առաջարկ կանի Իբրահիմովիչին
Ինչպես այսօր հայտնի դարձավ՝ Զլատան Իբրահիմովիչը լքեց «Լոս Անջելես Գելեքսին»։ Այս մասին հայտարարեց ակումբը, ինչպես նաև ֆուտբոլիստը։ Գերմանական Bild պարբերականի հաղորդմամբ՝ շվեդ հարձակվողը արդեն հայտնել է մի քնաի գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում։ Նշվում է, որ գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Իբրահոմիչին առաջարկ կանի Դորտմունդի «Բորուսիան»։ Ըստ աղբյուրի՝ Իբրայի հետ պայմագիր կնքելու ցանկություն ունեն նաև «Միլանը»,…
Tesla-ի առաջին եվրոպական գործարանը կկառուցվի Բեռլինում․ Մասկ
Եվրոպայում Tesla էլեկտրամոբիլների թողարկման առաջին գործարանը կառուցվելու է Բեռլինում: Այս մասին հայտարարել է ընկերության ղեկավար Իլոն Մասկը Bild հրատարակության մրցանակի՝ Golden Steering Wheel-ի պարգևատրման արարողության ժամանակ: Ինչպես փոխանցում է CNBC-ն, դա լինելու է «գիգաֆաբրիկա», ինչպես նաև մշակման ու դիզայնի կենտրոն: Եվրոպայում Tesla-ի արտադրությունը գործարկելու պլանների մասին Մասկը խոսում է արդեն մի քանի տարի: Բեռլինի ընտրությունը…
Ինձ հետաքրքիր է աշխատանքը Բավարիայում. Արսեն Վենգեր
Մյունխենի «Բավարիան» գլխավորելու պատրաստակամությամբ է հանդես եկել «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: «Ինձ հետաքրքիր է աշխատանքը «Բավարիայում»: Մարզչական աշխատանքն իմ ամբողջ կյանքն է: Եվ բոլոր մարզիչները, որոնց դուք կհարցնեք, նույն բանը կասեն ձեզ: Ես կարոտում եմ այն ժամանակները: Խաղեր հաղթել, թիմին պատրաստել և հաճույք ստանալ այդ պրոցեսից՝ սա այն է, ինչի կարիքը ես ունեմ…
Բավարիայի գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուն Արսեն Վենգերն է
Մյունխենի «Բավարիան» չի դադարեցնում գլխավոր մարզչի փնտրտուքները: «Հոֆենհայմի» և «ՌԲ Լայպցիգի» նախկին գլխավոր մարզիճ Ռալֆ Ռանգնիկը, ներկայումս Red Bull-ի սպորտային բաժնի աշխատակիցը, հրաժարվել է գերմանական ակումբի հետ բանակցություններ վարելուց: Այս մասին հաղորդում է Bild-ը։ Ներկայումս «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուն Արսեն Վենգերն է: Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Վենգերին դիտարկում են որպես ժամանակավոր թեկնածուի,…
Ինձ համար Կոուտինյոն օտար մարմին է թիմում. Համան
Դիտմար Համանը, որը հանդես է եկել «Բավարիայի» և «Լիվերպուլի» կազմերում, իր դժգոհությունն է հայտնել գերմանական ակումբի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի խաղից: Այս մասին հաղորդում է Bild-ը։ «Ինձ համար Կոուտինյոն օտար մարմին է թիմում։ Չեմ հիշում որևէ լավ պահ, որը նա ստեղծել է հարձակման գծում: Եթե դուք ունեք նման խաղացող, ապա, իհարկե, կլինեն խնդիրներ: Պաշտպանությունում նա միայն…
Բավարիան ծրագրել է աղմկոտ տրանսֆերային քաղաքականություն վարել ամառային պատուհանի ընթացքում. Bild
«Բավարիա»-ն ծրագրել է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում աղմկոտ քաղաքականություն վարել։ Այս մասին հաղորդում է Bild-ը: Աղբյուրի տեղեկությունների համաձայն մյունխենյան ակումբը 3 հիմնական նպատակ ունի. 1. Պայմանագիր կնքել «Լեյպցիգ»-ի հարձակվող Թիմո Վերների հետ՝ մրցակցություն ստեղծելով լեհ Ռոբերտ Լևանդովսկու համար: 2. Գտնել 33-ամյա Մանուել Նոյերին արժանի փոխարինող. թեկնածուներ-ի թվում են Ջանլուիջի Դոնարուման («Միլան»), Անդրե Օնանան («Այաքս»), Դավիդ…
ՊՍԺ-ն հետաքրքրվում է Բորուսիայի պաշտպանի ծառայություններով
Դորտմունդի «Բորուսիա»-ի եզրային պաշտպան Ռաֆայել Գերեյրան կարող է տեղափոխվել Ֆրանսիայի չեմպիոն «ՊՍԺ»։ Այս մասին հաղորդում է Bild-ը: ՊՍԺ-ն Գերեյրային պատրաստ է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ վճարել: Նշենք, որ «Բորուսիա»-ում պորտուգալացի պաշտպանը ստանում է տարեկան 3 միլիոն եվրո: Այնուամենայնիվ, «Բորուսիա»-ում չեն ցանկանում հրաժարվել Գերեյրայի ծառայություններից և նոր պայմանագիր կառաջարկեն ֆուտբոլիստին: Գերեյրայի գործող պայմանագիրը դորտմունդյան ակումբի…
Կլոպը՝ Ռոնալդուի վարտիքը հագնելու մասին
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչից առաջ հատուկ է հագել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի CR7 կիսավարտիքը՝ մթնոլորտը լիցքաթափելու համար: Այս մասին հաղորդում է Bild-ը։ «Դա ճիշտ է, ես պատահաբար չէի հագել այդ վարտիքը: Մի քանի տարի առաջ, երբ ուզում էի վարտիք հագնել, պարզապես խանութից վերցրեցի Ռոնալդուի վարտիքների բաժնից: Մինչև հիմա…













