C-130
Թուրքական C-130 ռազմական ինքնաթիռի զոհերի թիվը 20-ն է
Վրաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանի մոտ վթարի ենթարկված թուրքական C-130 բեռնատար ինքնաթիռում զոհվել են բոլոր 20 թուրք զինծառայողները, այդ թվում՝ անձնակազմի անդամները։ Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով C-130 Hercules ինքնաթիռը մեկնում էր Ադրբեջանից դեպի Թուրքիա։
Թուրքական ռազմական ինքնաթիռ Է կործանվել վրաց-ադրբեջանական սահմանի մոտ
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ այսօր՝ նոյեմբերի 11-ին, Վրաստանում կործանվել է Ադրբեջանից թռիչք կատարած C-130 ռազմական տրանսպորտային ինքնաթիռը։ Այդ մասին այսօր հաղորդել էր նաև վրացական «Իմեդի» հեռուստաալիքը։
Ֆիլիպիններում ինքնաթիռ է կործանվել․ ներսում եղել են 85 զինծառայողներ
Ֆիլիպինների Հոլո կղզում կործանվել է C-130 ռազմական ինքնաթիռ, որի մեջ եղել է 85 մարդ։ Այս մասին հայտնում է France-Press-ը։ Նշվում է, որ ինքնաթիռը վթարային վայրէջքից հետո չի հասցրել հասնել թռիչքուղուն և բռնկվել է։ Ըստ աղբյուրի՝ առնվազն 40 զինվորի կյանք հնարավոր է եղել փրկել։ Փրկարարներն այս պահին աշխատում են տեղում։
Չիլիի ռազմատրանսպորտային ինքնաթիռը կործանված է ճանաչվել․ նրանում 38 մարդ է եղել
Չիլիի՝ ռադարների էկրանից անհետացած C-130 «Հերկուլես» ռազմատրանսպորտային ինքնաթիռը, որում 38 մարդ է եղել, կործանված են ճանաչել: Այս մասին Twitter-ի էջում գրել է երկրի ռազմաօդային ուժերը։ Այս որոշումը կայացվել է անձնակազմի հետ կապը կորցնելուց 7 ժամ անց: Չիլիի ՌՕՈՒ-ն, ինչպես նաև ազգային ու օտարերկրյա ինքնաթիռները վթարի վայրում որոնողական աշխատանքներ են իրականացնում՝ հնարավոր ողջ մնացածներին փրկելու նպատակով:…




