Թուրքական C-130 ռազմական ինքնաթիռի զոհերի թիվը 20-ն է

Հրապարակող՝

korcanvox inqnatir

Վրաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանի մոտ վթարի ենթարկված թուրքական C-130 բեռնատար ինքնաթիռում զոհվել են բոլոր 20 թուրք զինծառայողները, այդ թվում՝ անձնակազմի անդամները։

Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով C-130 Hercules ինքնաթիռը մեկնում էր Ադրբեջանից դեպի Թուրքիա։

C-130-ը սովորաբար օգտագործվում է թուրքական զինված ուժերի տեղափոխման և այլ լոգիստիկ գործողությունների համար։ Այս ինքնաթիռն, անշուշտ, օգտագործվել է նաև Հայաստանի դեմ՝ Ադրբեջանին զինելու գործում։

Վրաստանի օդային նավիգացիայի ծառայության հայտարարության մեջ նշվում է, որ ռադարի հետ կապը կորել է ինքնաթիռի՝ Վրաստանի օդային տարածք մտնելուց մի քանի րոպե անց։

Ամենաթարմ