chanel
Բացահայտեք Փարիզի Նորաձևության Շաբաթ 2025-ի կարևոր իրադարձությունները. Քեյ-փոփ սենսացիա Մինգյուի վիրուսային Dior-ի ելույթը, թրենդային կուռքեր, ինչպիսիք են Ջիսուն և Ջենին, և նորաձևության առաջատարներ Chanel-ը, Saint Laurent-ը և ուրիշներ:
Ջենի Քիմը, համաշխարհային ճանաչում ունեցող K-pop խմբի՝ BLACKPINK-ի անդամը, շարունակում է գրավել հանրության ուշադրությունը իր բազմաբնույթ կարիերայով՝ որպես երաժիշտ, նորաձևության իկոնա և մշակութային ազդեցություն: Նրա սպասվող սոլո ալբոմը՝ RUBY-ն, և նորաձևության վրա ունեցած ազդեցությունը կարծես հաստատեն Ջենիի գլոբալ աստղ լինելը: Ջենին հայտարարել է իր դեբյուտային սոլո ալբոմի՝ RUBY-ի մասին, որը կթողարկվի 2025 թվականի մարտի 7-ին:…
Չորս կողոպտիչներ ավտոմեքենայով մխրճվել են Փարիզի կենտրոնական թաղամասերից մեկում գտնվող Chanel-ի բուտիկի մեջ և լյուքս տեսակի մի քանի պայուսակ գողացել: Այս մասին հաղորդում է BFMTV հեռուստաալիքը։ Հարձակումը տեղի է ունեցել հունիսի 10-ին՝ առավոտյան ժամը 5։20-ին, ութերորդ թաղամասի Մոնտենի պողոտայի բուտիկի վրա, հաղորդում է BFMTV-ն։ Պայուսակները գողանալուց հետո հանցագործներն այրել են այն մեքենան, որով կատարել են…
Chanel նորաձևության տունը որոշել է ամբողջությամբ լքել Ռուսաստանը։ Այս մասին հայտնում է Коммерсантъ-ը: Ապրանքանիշը որոշել է լքել Ռուսաստանը։ Ընկերության ղեկավարությունը բանակցություններ է վարում տարածքների վարձակալության պայմանագրերի խզման շուրջ։ Փորձագետները մերժումը պայմանավորում են Ռուսաստան ավելի քան 300 եվրո (30 հազար ռուբլի) հագուստի և աքսեսուարների ներմուծման պատժամիջոցներով։
Պենելոպե Կրուսն ու Բրեդ Փիթը նկարահանվել են Chanel-ի նոր ֆիլում, որով էլ սկսվել է բրենդի աշուն-ձմեռ 2024/25 Ready-to-Wear շոուն։ Գովազդային ֆիլմում աստղերը մարմնավորում են սիրահար զույգի, որոնք ժամադրվել են ռեստորանում, եւ մատուցողի հարցերին պատասխանելու փոխարեն նախընտրում են ամեն պահ վայելել միմյանց ներկայությունը։
Chanel նորաձևության ֆրանսիական տունը հայտարարել է, որ Լոս Անջելեսում կներկայացնի 2024 թվականի կրուիզային հավաքածուն։ Միջոցառումը տեղի կունենա մայիսի 9-ին։ Ապրանքանիշը չի նշել հանդիպման վայրը։ Փոխարենը, նա հիշեցրել է, որ 2008 թվականի կրուիզային հավաքածուն, որը նախագծել էր հանգուցյալ ստեղծագործական տնօրեն Կարլ Լագերֆելդը, ցուցադրվել էր Սանտա Մոնիկա օդանավակայանում: «Այս շոուն հնարավորություն է նորաձևության տան համար նշելու իր…
Ամերիկացի մոդել Քենդալ Ջենները նկարահանվել է Jimmy Choo-ի գովազդային արշավում։ Այս մասին բրենդի ներկայացուցիչները հայտնել են Instagram-ի պաշտոնական էջում։ Սա մոդելի առաջին համագործակցությունն է ապրանքանիշի հետ։ Որպես ֆոտոշարքի վայր ընտրվել է լողավազանով ը արմավենիներով վիլլան։ Կադրերում Ջենները կեցվածք է ընդունում Varenne Avenue Quad կաշվե պայուսակով և Dreece and Blake երկարաճիտ կոշիկներով, որոնք ներկայացված են…
Թալանչիները Փարիզում Chanel բուտիկից զարդեր ու ժամացույցներ են տարել: Դիմակավորված անձինք ներխուժել են խանութ, որը գտնվում է Վանդոմ հրապարակում, և ցուցափեղկերից հանել բազմաթիվ զարդեր ու ժամացույցներ։ Ոստիկանությունից հայտնել են, որ հանցագործների ինքնությունն ու գտնվելու վայրը հայտնի չեն: Չի պարզվել նաև վնասի չափը։
Փարիզում ցուցադրվել է գարուն 2022 թ.-ի լավագույն հավաքածուները՝ Dior, Saint Laurent, Vuitton, Chanel և այլն։ Ավելի մանրամասն սկզբնաղբյուրում։
Փարիզի Մեծ պալատում անցկացվել է “Karl For Ever” հիշատակի երեկոն: Այն նվիրված էր հանճարեղ դիզայներ Կառլ Լագերֆելդին: Արդեն մի քանի տասնամյակ Լագերֆելդը Chanel և Fendi բրենդերի ստեղծագործ տնօրենն էր, ինչպես նաև սեփական բրենդ ուներ: Նորաձևության տները, ինչպես նաև հայտնի մոդելներ, երաժիշտներ և դերասան-դերասանուհիներ հավաքվել էին մեկ վայրում պատվելու Լագերֆելդի հիշատակը: Տեղի ընտրությունը պատահական չի եղել:…
85 տարեկան հասակում կյանքից հեռացել է ֆրանսիական Chanel նորաձևության տան մոդելյեր, ստեղծագործական տնօրեն Կարլ Լագերֆելդը: Այս մասին հայտնել է Le Figaro-ն: Պարբերականի տեղեկություններով` նրա ինքնազգացողությունը վատացել էր վերջին մի քանի շաբաթվա ընթացքում: 1983 թվականից նա Chanel նորաձևության տան ստեղծագործական տնօրենն էր: Նա ստեղծել է սեփական Karl Lagerfeld ապրանքանիշը: