fbpx
Ժամանց

Քենդալ Ջեններն առաջին անգամ նկարահանվել է Jimmy Choo գովազդային արշավում

Ամերիկացի մոդել Քենդալ Ջենները նկարահանվել է Jimmy Choo-ի գովազդային արշավում։ Այս մասին բրենդի ներկայացուցիչները հայտնել են Instagram-ի պաշտոնական էջում։

Սա մոդելի առաջին համագործակցությունն է ապրանքանիշի հետ։

 

Որպես ֆոտոշարքի վայր ընտրվել է լողավազանով ը արմավենիներով վիլլան։ Կադրերում Ջենները կեցվածք է ընդունում Varenne Avenue Quad կաշվե պայուսակով և Dreece and Blake երկարաճիտ կոշիկներով, որոնք ներկայացված են սև ոսկեգույն և մեղմ վարդագույն գույներով։

Ինչպես հայտնում է WWD-ն՝ լուսանկարներն արվել են Քարլեն Ջեյքոբսի կողմից։ Նա նախկինում աշխատել է այնպիսի ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են M le Monde-ը, Chanel-ը և Berluti-ն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ