Clubhouse
Golden Kitty Awards. Հայկական ստարտափը՝ տարվա լավագույնների ցանկում
Ամփոփվել է Product Hunt-ի ամենամյա մրցանակաբաշխությունը՝ Golden Kitty-ն, որում նաև հաղթող է ճանաչվել հայկական ստարտափ։ Այսպիսով, Podcastle AI-ն հաղթել է Audio & Voice անվանակարգում։ Այս մասին գրառում է կատարվել ինչպես ընկերության, այնպես էլ դրա հիմնադիր Արտո Երիցյանը։ Երիցյանը գրել է, որ իրենք հայտնվել են միևնույն ցուցակում սուպեր պրոդուկտների հետ, ինչպիսին, օրինակ, Clubhouse-ն է։
ClubHouse-ի 1,3 միլիոն օգտատերերի տվյալներ հայտնվել են համացանցում
ClubHouse սոցիալական ցանցի 1,3 միլիոն օգտատերերի անձնական տվյալներ են հասանելի դարձել։ Այս մասին հայտնում են CyberNews հարթակից։ Նշվում է, որ ողջ տվյալները հրապարակվել են հաքերական ֆորումներից մեկում՝ անվճար հասանելիությամբ։ Ըստ աղբյուրի՝ գողացված տվյալները պարունակում են մուտքանուններ, գաղտնաբառեր, Instagram-ին ու Twitter-ին կապված անձնական էջեր, էջի ստեղծման տարեթվեր և այլն։ Սակայն դրանց մեջ չկան այնպիսի կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ,…
Clubhouse-ից իրականություն. Երաժշտական գործիքներ հայ երեխաների համար
Մեր օրերում շատ արագ զարգացող նոր սոցիալական ցանցը դարձել է աշխարհի տարբեր անկյուններում բնակվող հայերի սիրելի հարթակներից մեկը։ Խոսքը Clubhouse-ի մասին է, որտեղ օգտատերերը կարողանում են միամյանց հետ հաղորդակցվել կենդանի ձայնով։ Ակտիվ հայ մասնակիցները խմբերից մեկում թիմ են ձևավորել քննարկումների ընթացքում և որոշել են օգնել ՀՀ շրջաններում և Արցախում բնակվող հայ երեխաներին՝ ապահովելով դպրոցներին երաժշտական…
Մասկը Պուտինին հրավիրել է սոցցանցով շփվելու
Հայտնի նորարար ու գործարար Իլոն Մասկը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է Clubhouse սոցիալական ցանցում զրուցել է։ Հրավերը Մասկը իրականացրել է Twitter-ի իր պաշտոնական էջում հրապարակման միջոցով՝ նշելով այդ հրապարակումում պաշտոնական Կրեմլի Twitter-յան էջը։ Նա այդ գրառման մեկնաբանություններում ռուսերեն լեզվով գրել է նաև, որ իր համար մեծ պատիվ կլինի Պուտինի հետ։ Նշենք, որ Cluhouse-ը հատուկ…




