fbpx
ՏՏ

ClubHouse-ի 1,3 միլիոն օգտատերերի տվյալներ հայտնվել են համացանցում

ClubHouse սոցիալական ցանցի 1,3 միլիոն օգտատերերի անձնական տվյալներ են հասանելի դարձել։

Այս մասին հայտնում են CyberNews հարթակից։

Նշվում է, որ ողջ տվյալները հրապարակվել են հաքերական ֆորումներից մեկում՝ անվճար հասանելիությամբ։

Ըստ աղբյուրի՝ գողացված տվյալները պարունակում են մուտքանուններ, գաղտնաբառեր, Instagram-ին ու Twitter-ին կապված անձնական էջեր, էջի ստեղծման տարեթվեր և այլն։ Սակայն դրանց մեջ չկան այնպիսի կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ, ինչպիսիք են, օրինակ, բանկային քարտերի համարները։

Նշենք, որ ClubHouse-ը հատուկ սոցկայք է, որտեղ շփումն իրականացվում է միայն ձայնային հաղորդագրությունների միջոցով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ