CNN
Ուկրաինայի հետ սահմանին եղած լարվածությունը վտանգավոր է մայրցամաքի համար․ Պեսկով
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոսել է Ուկրաինայի հետ սահմանին տիրող լարվածության մասին։ Նա հարցազրույց է տվել CNN հեռուստաալիքին։ Պեսկովի խոսքով՝ Ուկրաինայի հետ սահմանին լարվածությունը չափազանց մեծ է ու դա վտանգավոր է մայրցամաքի համար։ Նա նշել է, որ Ռուսաստանն անվտանգային երաշխիքների վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել ԱՄՆ-ին ու սպասում է ուղիղ պատասխանի՝…
Ֆորսաժի աստղերը չեն հասկացել միմյանց․ Դուեյն ջոնսոնը մեղադրել է Վին Դիզելին
Ամիսներ առաջ հոլիվուդյան ամենահայտնի ֆիլմերից «Ֆորսաժի» աստղերից Վին Դիզելը գրառում է կատարել՝ խնդրելով Դուեյն Ջոնսոնին վերադառնալ ֆիլմաշար։ Ջոնսոնը չէր մեկնաբանել այս հրապարակումը, բայց վերջերս որոշակի մեկնաբանությամբ հանդես եկավ։ Նա այս մասին զրուցել է CNN-ի հետ։ Դերասանն ասել է, որ Դիզելի հետ անցած տարի կայացած հանդիպմանն ինքն արդեն ասել է, որ չի վերադառնալու «Ֆորսաժ» և հաջողություն…
Ուժեղ երկրաշարժ Թուրքիայում
Այսօր առավոտյան ուժեղ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի արևմուտքում՝ Իզմիր նահանգի Ուռլա քաղաքի մոտակայքում։ Այս մասին հայտնում է CNN-ի թուրքական ծառայությունը։ Նշվում է, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,1 մագնիտուդ։ Ըստ աղբյուրի՝ հիմնական երկրաշարժին հաջորդել են ավելի թույլ ցնցումներ՝ 4,3 ու 2,8 մագնիտուդ ուժգնությամբ։ Զոհերի, վիրավորների ու ավերածությունների մասով տեղեկություններ չկան։
ԱՄՆ-ում մեքենան մխրճվել է բազմության մեջ․ կան զոհեր ու տասնյակ վիրավորներ
Ողբերգական դեպք է տեղի ունեցել ԱՄՆ-ի Վիսկոնսինի նահանգում, որի հետևանքով կան զոհեր ու տասնյակ տուժածներ։ Կարմիր գույնի ավտոմեքենան կիրակի երեկոյան մխրճվել է սուրբծննդյան շքերթի մեջ։ Միջադեպի հետևանքով մի քանի զոհվել է, առնվազն 28-ն էլ տեղափոխվել են հիվանդանոցներ՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Նշվում է, որ տուժածներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է։…
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնին հոսպիտալացրել են
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին նախագահ, 75-ամյա Բիլ Քլինթոնը երեքշաբթի երեկոյան հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Նշվում է, որ Քլինթոնը արյան վարակում է ստացել և հոսպիտալացումը ոչ մի կապ չունի կորոնավիրուսի հետ։ Ըստ աղբյուրի՝ Քլինթոնն այժմ հակաբիոտիկային բուժում է ստանում և գնալով կազդուրվում է։
Ինդոնեզական բանտում բռնկված հրդեհին զոհ է գնացել առնվազն 40 մարդ
Ողբերգական դեպք է գրանցվել Ինդոնեզիայի Տանգերանգ քաղաքում․ բանտում բռնկված հրդեհի արդյունքում զոհվել է առնվազն 40 մարդ։ Այս մասին տեղեկանում ենք CNN-ից։ Նշվում է, որ տուժածների կոնկրետ թվի մասին տեղեկություն չկա, հրդեհի պատճառների մասին՝ նույնպես։ Ըստ աղբյուրի՝ մարդկանց տարհանումը շարունակվում։
Ջրհեղեղներ ԱՄՆ-ում․ առնվազն 10 մարդ է զոհվել
Այժմ էլ ջրհեղեղները պատել են Ամերիկայի Միացյալ Նահանգների Թենեսի նահանգը։ Հորդառատ անձրևների ու բնական աղետի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, իսկ 30 մարդ էլ համարվում են անհետ կորած։ Այս մասին տեղեկացնում է CNN-ը։ Նշվում է, որ ջրհեղեղների հետևանքով նաև արգելափակվել են բազմաթիվ ճանապարհներ ու խափանումներ են գրանցվել հաղորդակցությունում։
Հայիթիի երկրաշարժից զոհվածների թիվը հատեց 1400-ի սահմանը
7,2 մագնիդուդ ուժգնությամբ երկրաշարժից տուժած Հայիթիում զոհերի թիվը գնալով աճում է։ Այս պահի դրությամբ այն հասել է 1419-ի։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Նշվում է, որ հազարավոր մարդիկ գնտվում են հիվանդանոցներում ու գերբեռնվածության խնդիր կա, չի հերիքում մահճակալները։ Ըստ աղբյուրի՝ վիրավորների թիվն այս պահին հասնում է 6900-ի։
Հզոր երկրաշարժ Հայիթիում․ կան հարյուրավոր զոհեր
Հայիթիի ափերի մոտ հզոր երկրաշարժ է գրանցվել, որի հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Նշվում է, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,2 մագնիտուդ, իսկ ցնցման խորությունը կազմել է 10 կիլոմետր։ Պետական աղբյուրներից էլ տեղականում ենք, որ զոհերի թիվը հասել է արդեն 227-ի։ Հիմնականում տուժել է երկրի հարավը, որտեղ բազմաթիվ ավերածություններ են…
ԱՄՆ-ն տիրապետում է Ուհանի լաբորատորիայում 22 հազար վիրուսների գենետիկ հետազոտության տվյալների
Ամերիկայի Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունը տվյալների է տիրապետում Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայում ուսումնասիրված 22 հազար վիրուսների գենետիկ հետազոտություններից։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Նշվում է, որ այժմ գերհզոր համակարգիչների միջոցով ուսումնասիրության են ենթարկվում այդ տվյալները։ Ըստ աղբյուրի՝ ստացված տեղեկությունները պահանջում են մանրակրկիտ վերլուծություն և դեռևս հայտնի չէ, թե երբ կավարտվեն աշխատանքները։
Թրամփի իմփիչմենթի գործընթացն ավարտվեց․ նա արդարացվեց Սենատում
Փետրվարի 9-ին մեկնարկած՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին իմփիչմենթի ենթարկելու 2-րդ գործընթացն ավարտվել է Միացյալ Նահանգների Սենատում․ Թրամփն արդարացվել է։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Հիշեցնենք, որ Թրամփը մեղադրվում էր խռովություն հրահրելու համար։ Կոնգրեսի վերին պալատում ԱՄՆ նախկին առաջնորդին արդարացնելուն կողմ է քվեարկվել 57 սենատոր, իսկ 43-ը կողմ են եղել նրան դատապարտելուն։ Ըստ աղբյուրի՝ իմփիչմենթին,…
Թրամփը ցուցմունք չի տա Սենատում
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում փետրվարի 8-ից սկսվելու է Դոնալդ Թրամփի իմփիչմենտի գործընթացը, որի մասին բանաձևը մեկ հոդված է պարունակում՝ ապստամբության հրահրում։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Ներկայացուցիչների պալատի անդամները խնդրել էին Թրամփին ցուցմունք տալ սենատում։ Այս խնդրանքն արագ մերժում է ստացել՝ Թրամփի իրավաբանների կողմից, ովքեր այդ լսումները կոչել են հակասահմանադրական։ Ավելի վաղ դեմոկրատները կարծիք էին…
Սպիտակ տան 100-ավոր աշխատակիցներ պատվաստվել են
ԱՄՆ-ի Սպիտակ տան հարյուրավոր աշխատակիցներ կորոնավիրուսի դեմ պատվաստվել են։ Այս մաիսն հայտնում է CNN-ը։ Նշվում է, որ առաջնահերթություն է տրվել այն աշխատակիցներին, որոնք իրենց աշխատանքը կատարում են անմիջապես Սպիտակ տան տարածքում։ Ըտս աղբյուրի՝ առաջիկա շաբաթների ընթացքում արդեն կպատվաստվեն Սպիտակ տան բոլոր աշխատակիցները։














