Ամերիկայի Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունը տվյալների է տիրապետում Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայում ուսումնասիրված 22 հազար վիրուսների գենետիկ հետազոտություններից։
Այս մասին հայտնում է CNN-ը։
Նշվում է, որ այժմ գերհզոր համակարգիչների միջոցով ուսումնասիրության են ենթարկվում այդ տվյալները։
Ըստ աղբյուրի՝ ստացված տեղեկությունները պահանջում են մանրակրկիտ վերլուծություն և դեռևս հայտնի չէ, թե երբ կավարտվեն աշխատանքները։

