CoronaVac

  • Չինական պատվաստանյութի արդյունավետությունը կփորձարկվի նաև 6 ամսեկան երեխաների շրջանում

    Չինական պատվաստանյութի արդյունավետությունը կփորձարկվի նաև 6 ամսեկան երեխաների շրջանում

    Չինական CoronaVac պատվաստանյութի արդյունավետությունն ու անվտանգությունը կստուգվի նաև փոքր երեխաների համար՝ սկսած 6 ամսեկանից։ Այս մասին հայտնում է Global Times պարբերականը։ Նշվում է, որ CoronaVac-ի արտադրող SinoVac-ն ու հարավաֆրիկական Numolux Group-ը համատեղ փորձարկումներ կիրականացնեն երեխաների շրջանում Հարավաֆրիկյան Հանրապետությունում։ Ըստ աղբյուրի՝ CoronaVac-ի արդյունավետությունն արդեն իսկ հաստատված է 3 տարեկան ու բարձր երեխաների շրջանում։

  • ՀՀ-ում պատվաստումների թիվը հատեց 50 հազարի շեմը

    ՀՀ-ում պատվաստումների թիվը հատեց 50 հազարի շեմը

    Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների ցուցանիշը հատել է 50 հազարի շեմը: Հունիսի 8-ի դրությամբ` կատարվել է 50228 պատվաստում: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ ԱՆ-ից հիշեցնում են, որ AstraZeneca-ով և CoronaVac-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ Sputnik V-ով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր…

  • Չինաստանը սատարում է ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը

    Չինաստանը սատարում է ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը

    Մայիսի 26-ին ՀՀ և ՉԺՀ արտաքին գործերի նախարարությունների միջև տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ։ Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, չինական կողմից՝ ՉԺՀ ԱԳ նախարարի տեղակալ Լը Յուչընը։ Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին միջազգային, տարածաշրջանային և երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանգամանալից կերպով ներկայացրեց Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված…

  • Ի՞նչ կողմնակի ազդեցություններ կարող են թողնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը

    Ի՞նչ կողմնակի ազդեցություններ կարող են թողնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը

    Երևանի բոլոր պոլիկլինիկաներում այս պահի դրությամբ հասանելի են կորոնավիրուսի դեմ 3 պատվաստանյութ՝ AstraZeneca, Sputnik V և CoronaVac: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Երևանի 13 պոլիկլինիկայի տնօրեն Ռուզաննա Դուրգարյանը նշել է, որ բոլոր 3 պատվաստանյութերն էլ կարող են առաջացնել միևնույն կողմնակի ազդեցությունները՝ թեթև ջերմություն, թուլություն, գլխացավ։ Նյարդաբան Արա Հակոբյանն էլ հայնտել է, որ պատվաստանյութերն օտար…

  • Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր. ԱՆ հորդորը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր. ԱՆ հորդորը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    ՀՀ առողջապահության նախարարությունը տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ. «Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր»: Հիշեցնենք, որ այս պահին ՀՀ-ում հնարավոր է պատվաստվել երեք տեսակի պատվաստանյութով՝ անգլոշվեդական AstraZeneca-ով, չինական CoronaVac-ով և ռուսական Sputnik-V-ով։ Պատվաստումներն ամբողջովին անվճար են։ Պատվաստումը հնարավոր է անցնել ցանկացած պոլիկլինիկայում՝ անկախ կցագրումից, ուղղակի պետք է զանգահարել նախապես։ https://www.facebook.com/ministryofhealthcare/videos/816641368978388

  • Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների թիվը մոտենում է 20 հազարին

    Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների թիվը մոտենում է 20 հազարին

    Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը։ ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ մինչ այս COVID-19-ի դեմ Հայաստանում կատարվել է 19249 պատվաստում։ Հիշեցնենք, որ այս պահին ՀՀ-ում հնարավոր է պատվաստվել երեք տեսակի պատվաստանյութով՝ անգլոշվեդական AstraZeneca-ով, չինական CoronaVac-ով և ռուսական Sputnik-V-ով։ Պատվաստումներն ամբողջովին անվճար են։ Պատվաստումը հնարավոր է անցնել ցանկացած պոլիկլինիկայում՝ անկախ կցագրումից, ուղղակի պետք է…