Corriere dello Sport

  • Մխիթարյանը մոտ է Ինտեր տեղափոխվելուն. Corriere dello Sport

    Մխիթարյանը մոտ է Ինտեր տեղափոխվելուն. Corriere dello Sport

    Հենրիխ Մխիթարյանը մոտ է Միլանի «Ինտեր» տեղափոխվելուն` ազատ գործակալի կարգավիճակով: Հայ ֆուտբոլիստի պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է այս ամառ։ Ըստ Corriere dello Sport-ի և ինսայդեր Նիկոլո Սկիրայի՝ Մխիթարյանը մոտակա շաբաթների ընթացքում հնարավոր է դառնա «Ինտերի» ֆուտբոլիստ, քանի որ հռոմեական ակումբի հետ բանակցությունները պայմանագրի երկարաձգման շուրջ առաջ չեն ընթանում: Աղբյուրը հայտնում է, որ հայ ֆուտբոլիստը պատրաստվում…

  • Մխիթարյանը Նապոլի դեմ խաղում կարող է մնալ պահեստայիններին

    Մխիթարյանը Նապոլի դեմ խաղում կարող է մնալ պահեստայիններին

    Ապրիլի 18-ին Հենրիխ Մխիթարյանը «Ռոման» հանդես է գալու «Նապոլիի» դեմ՝ Իտալիայի Ա Սերիայի 33-րդ տուրի շրջանակներում։ Հանդիպմանը կարող են հանգստանալու հնարավորություն ստանալ Մխիթարյանն ու Բրայան Կրիստանտեն, ովքեր Կոնֆերենցիաների Լիգայում «Բուդյո-Գլիմտի» դեմ խաղում մեկնարկային կազմում էին։ Այս մասին տեղեկացնում է Corriere dello Sport-ը։ Նշվում է, որ կարող են դաշտ դուրս գալ հենց մեկնարկից Սերժիու Օլիվեյրան և…

  • Անչելոտիից պահանջել են մարզչական քննություն հանձնել

    Անչելոտիից պահանջել են մարզչական քննություն հանձնել

    Իտալացի լեգենդար մարզիչ Կառլո Անչելոտին պետք է մարզչական քննություն հանձնի։ Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը։ Բանն այն է, որ Անչելոտիի մարզչական արտոնագրի ժամկետը լրացել է 2021 թվականի հունվարի 31-ին ու UEFA-ն պահանջել է մարզչից նոր քննություն հանձնել, որպեսզի նա հնարավորություն ունենա պաշտոնական հանդիպումների ժամանակ թիմի հետ դուրս գալ դաշտ ու տեղ զբաղեցնել պահեստայինների…

  • Բարսայի պաշտպանը կարող է դառնալ Մխիթարյանի թիմակիցը

    Բարսայի պաշտպանը կարող է դառնալ Մխիթարյանի թիմակիցը

    Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լանգլեի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Ռոման»։ Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը։ Նշվում է, որ 26-ամյա ֆուտբոլիստին ցանկանում է հռոմեական ակումբում տեսնել անձամբ Ժոզե Մոուրինյոն, ով ցանկանում է մինչև ամառվա վերջ ուժեղացնել պաշտպանական գիծը։ Այլ մանրամասներ չի հաղորդվում։

  • ՊՍԺ-ն արդեն Ռամոսին փոխարինող է գտել

    ՊՍԺ-ն արդեն Ռամոսին փոխարինող է գտել

    «Նապոլիի» ֆուտբոլիստ Կալիդու Կուլիբալին հայտնվել է ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում։ Բանն այն է, որ ֆրանսիական ակումբում փոխարինող են փնտրում Սերխիո Ռամոսին, ով վնասվածք է ստացել և մեկ ամսով բացակայելու է։ Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը։ Նշվում է, որ ՊՍԺ-ի ներկայացուցիչներն արդեն հանդիպում ու բանակցություններ են ունեցել Կուլիբալիի գործակալների հետ։ Նշենք, որ Կուլիբալին ներկայացնում է…

  • Փորձելու ենք հնարավորինս շատ հաղթանակներ տանել․ Մխիթարյան

    Փորձելու ենք հնարավորինս շատ հաղթանակներ տանել․ Մխիթարյան

    Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է գալիք մրցաշրջանի ու իր ակնկալիքների մասին։ «Ինչ վերաբերում է Իտալիայի չեմպիոնության համար պայքարին, կարող եմ ասել, որ «Ռոմայի» ֆուտբոլիստները կանեն ամեն ինչ, որպեսզի նոր մրցաշրջանում լինեն գլխավոր հերոսները։ Մենք փորձելու ենք հնարավորինս շատ հաղթանակներ տանել», – Մխիթարյանի խոսքերը փոխանցում է Corriere dello Sport-ը։

  • Մխիթարյանն ու Մոուրինյոն հաշտվել են

    Մխիթարյանն ու Մոուրինյոն հաշտվել են

    «Ռոմայի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու մարզիչ Ժոզե Մոուրինյոն զրուցել են և հաշտվել։ Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը։ Նշվում է, որ Մխիթարյանն ու Մոուրինյոն կատակով են հիշել իրենց նախկին կոնֆլիկտը, որը տեղի էր ունեցել, երբ նրանք երկուսն է ներկայացնում էին «Մանչեսթեր Յունայթեդը»։

  • Կոնտեն կարող է տեղափոխվել այլ ակումբ

    Կոնտեն կարող է տեղափոխվել այլ ակումբ

    «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է գլխավորել Պրեմիեր լիգայի ակումբներից մեկը: «Տոտենհեմը» ակտիվ հետաքրքրություն էցուցաբերում իտալացի մասնագետի նկատմամբ: Կոնտեն շարունակում է առաջնահերթությունը տալ «Ինտերում» մնալուն, բայց նա չի փակում դռները Անգլիա վերադառնալու համար: Corriere dello Sport-ը հայտնում է, որ

  • Լուկակուն ամռանը կարող է հեռանալ Ինտերից

    Լուկակուն ամռանը կարող է հեռանալ Ինտերից

    Բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն կարող է ամռանը հեռանալ «Ինտերից»։ Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը։ Նշվում է, որ միլանյան ակումբը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի ու պետք է որոշում կայացնի Իկարդիի ու Լուկակուի միջև։ Ըստ աղբյուրի՝ միլանյան ակումբի ղեկավարությունը, սակայն, չի ցանկանում հրաժեշտ տալ Լուկակուին։ Բելգիացու տրանսֆերային արժեքը սահմանվել է 120 միլիոն եվրո։ Լուկակուն «Ինտեր»…

  • Ես այստեղ եմ, որ փոխեմ այս իրավիճակը․ Իբրահիմովիչ

    Ես այստեղ եմ, որ փոխեմ այս իրավիճակը․ Իբրահիմովիչ

    Իտալական «Միլանի» շվեդ աստղ Զլատան Իբրահիմովիչը խոսել է ակումբի մասին։ ««Միլանն» այն ակումբը չէ, որը պետք է գոհ լինի երկրորդ հորիզոնականը զբաղեցնելուց: Այս թիմը միշտ պետք է պայքարի տիտղոսների համար: Վերջին 7 տարիների ընթացքում «Միլանը» չի մասնակցել Չեմպիոնների լիգային, ինչն անընդունելի է: Ես այստեղ եմ, որ փոխեմ այս իրավիճակը», – Իբրահիմովիչի խոսքերը մեջբերում է Corriere…

  • Լուկակուն չի օգնի Ինտերին՝ Ռեալի դեմ խաղում

    Լուկակուն չի օգնի Ինտերին՝ Ռեալի դեմ խաղում

    Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստ Ռոմելու Լուկակուն չի մասնակցի Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի Մադրիդի «Ռեալի» դեմ խաղին։ Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը։ Ըստ աղբյուրի՝ հարձակվողը չի հասցնի վերականգնվել ազդրի մկանային վնասվածքից։ Նշենք, որ հանդիպումը նախատեսված է երեքշաբթի օրը։

  • Ջեկոն կարող է նոր պայմանագիր կնքել Ռոմայի հետ

    Ջեկոն կարող է նոր պայմանագիր կնքել Ռոմայի հետ

    «Ռոմայի» ավագ, հարձակվող Էդին Ջեկոն պատրաստ է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ: Հայտնի է, որ կողմերն արդեն մոտ են նոր պայմանագրի հարցում համաձայնության գալուն: Նշենք, որ Էդին Ջեկոյի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս: Այս մասին տեղեկանում ենք Corriere dello Sport-ից:  

  • Բալոտելլին կարիերան կշարունակի Բեշիքթաշում

    Բալոտելլին կարիերան կշարունակի Բեշիքթաշում

    «Բրեշիայի» հարձակվող Մարիո Բալոտելլին կարող է լքել իտալական Սերիա Ա-ն: Հայտնի է, որ հարձակվողը կարիերան կշարունակի թուրքական «Բեշիքթաշում», քանի որ նա ակումբի հետ համաձայնեցրել է պայմանագիրը, համաձայն որի ՝ տարեկան կստանա մոտ 3 միլիոն եվրո: Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը:

  • Յուվենտուսի պաշտպանը կտեղափոխվի Լեսթեր Սիթի

    Յուվենտուսի պաշտպանը կտեղափոխվի Լեսթեր Սիթի

    «Յուվենտուսի» պաշտպան Դանիելե Ռուգանին առաջիկայում կտեղափոխվի անգլիական «Լեսթեր Սիթի»։ Հայտնի է, որ ակումբը համաձայնություն է տվել 26-ամյա իտալացի ֆուտբոլիստի տրանսֆերին: Այս մասին տեղեկանում ենք Corriere dello Sport-ից։ «Յուվենտուսը» Ռուգանիի տրանսֆերից ակնկալում է 25 միլիոն եվրո։

  • Ֆոնսեկան կանգնած է հեռացման վտանգի առաջ

    Ֆոնսեկան կանգնած է հեռացման վտանգի առաջ

    Եթե առաջիկա հանդիպումների ժաման «Ռոման» հաղթանակներ չտանի, ապա ակումբը կարող է հեռացնել գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկային: Նշվում է, որ ակումբի ղեկավարությունը պահանջում է մարզչից, որ նա անհապաղ բարելավի թիմի արդյունքները: Հայտնենք, որ «Ռոման» պարտվել է Ա Սերիայի վերջին երեք՝ «Միլանի» (0:2), «Ուդինեզեի» (0-2) և «Նապոլիի» (1-2) դեմ հանդիպումներում Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը: