Daily Mirror
ԱՄՆ Ինդիանա նահանգի 32-ամյա բնակչուհի Քեթի Բրենեմանը նիհարել է 38 կիլոգրամ մրգային սննդակարգի շնորհիվ, որը ենթադրում է շաբաթական ավելի քան 30 բանան ուտել։ Այս մասին հայտնում է Daily Mirror-ը։ Ըստ ամերիկուհու՝ նիհարելուց առաջ նա կերել է ծանր տնական սնունդ, կենդանական ծագման մթերքներ: Նրա առավելագույն քաշն այն ժամանակ հասնում էր 101 կիլոգրամի։ 2014 թվականին Բրենեմանը որոշեց…
Այս տարվա ամռանը Ֆրանսիական ֆուտբոլի լեգենդ, ներկայումս մարզչությամբ զբաղվող Զինեդին Զիդանը կարող է գլխավորել ՊՍԺ-ն։ Այս մասին հայտնում է Daily Mirror-ը։ Նշվում է, սակայն, որ Զիդանը պահանջելու է ղեկավարությունից, որ նրանք ձեռք բերել պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուին, ում հետ ֆրանսիացին աշխատել է «Ռեալում»։ Հիշեցնենք, որ Ռոնալդուն այժմ հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդում»։
«Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիի ծառայություններով հետաքրքված էին «Ռեալը», ՄՅՈՒ-ն ու ՊՍԺ-ն։ Այժմ ֆուտբոլիստը շատ մոտ է կարիերան Անգլիայում շարունակելուն, ֆուտբոլիստը ըստ հավանականության կարիերան կշարունակի «Լիվերպուլում»: Այս մասին հայտնում է Daily Mirror-ը:
«ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը փարիզյան ակումբի հետ: Այս մասին հաղորդում է Daily Mirror-ը։ Հիշեցնենք, որ վերջերս մամուլում բազմաթիվ լուրեր էին շրջանառվում, որ հարձակվողը կարող է վերադառնալ «Բարսելոնա»: Նեյմարը ավելի վաղ ասել էր, որ մի օր կարող է տեղափոխվել է Դեվիդ Բեքհեմի ակումբ:
Իտալական «Յուվենտուսը» և Լոնդոնի «Տոտենհեմը» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով: Այս մասին հաղորդում է Daily Mirror-ը: Թուրինյան ակումբի հարձակվող Պաուլո Դիբալան կարող է տեղափոխվել Լոնդոն, իսկ հակառակ ուղղությամբ կմեկնի դանիացի կիսապաշտպան Քրիստիան էրիկսենը։ «Տոտենհեմը» ջանք չի խնայում /վերջինիս իր ակումբում պահելու համար: Հիշեցնենք, որ Դիբալան կարող էր Անգլիա տեղափոխվել դեռևս ամռանը, սակայն կողմերը համաձայնության չհասան:
Մի քանի օր անց, երբ ԱՄՆ-ում ազատ արձակվեց սխալմամբ 35 տարի բանտում անցկացրած ամերիկուհի Քեթի Վուդսը, ազատության մեջ հայտնվեց նաև ամերիկացի Էլվին Քենարդը, որը 36 տարի բանտում էր պատանեկության տարիներին գողացած հիսուն դոլարի համար: Ըստ Daily Mirror պարբերականի, միջադեպը տեղի է ունեցել 1983-ին, երբ նա Ալաբամա նահանգում 50 դոլար է գողացել հացի փռից: Սա նրա…
Մեծ Բրիտանիայից Էմմա Սմիթը պատմել է, թե ինչպես է շունն օգնել ժամանակին ախտորոշել իր կրծքագեղձի քաղցկեղը։ Այս մասին հաղորդում է Daily Mirror-ը: Լոնդոնից երկու որդիների մայրը՝ Էմմա Սմիթը, երեխաների համար սթաֆորդշիրյան բուլտերիեր է գնում, որին Չարլի են անվանում: Շուտով Էմման նկատում է, որ ընտանի կենդանին տարօրինակ վարք է դրսևորում. շունը անընդհատ հոտոտում էր նրա աջ…
Մեծ Բրիտանիայում տղամարդու չդադարող հազի պատճառը աղիների մահացու քաղցկեղն է եղել: Այս մասին հաղորդում է Daily Mirror-ը։ Նշվում է, որ 56-ամյա բրիտանացին երկու ամիս շարունակ տառապել է չդադարող հազից։ Որոշ ժամանակ անց բժիշկները նրա մոտ աղիների քաղցկեղ են հայտնաբերել, որը թոքեր է հասել։ Իր ախտորոշումն իմանալուց 16 օր անց բրիտանացին մահացել է։
Մեծ Բրիտանիայում նորապսակները հարսանիքի հյուրերին կերակրել են սննդի թափոններով, տեղեկացնում է Daily Mirror-ը: Քեյլի և Ջո Թիլսթոնների հարսանեկան արարողության ժամանակ ռեստորանային ուտեստների մնացորդներից պատրաստված ճաշատեսակներ են մատուցել: Ճաշացանկում, ի թիվս այլ ուտեստների, ներառված են եղել ծովային ծածան և թառափ, տավարի և խոզի կողիկներ, հավի միս, ինչպես նաև վեգանական և առանց գլյուտենի ուտեստներ: Նորապսակները գաղտնի են…
British Airways ավիաընկերության ինքնաթիռը, որը թռիչքը սկսել էր լոնդոնյան Հիթրոու օդանավակայանից, իսպանական Վալենսիայում վթարային վայրէջք է կատարել: Այս մասին գրում է Daily Mirror–ը: Նշվում է, որ վթարային վայրէջքի պատճառը եղել է ինքնաթիռում սկսված ծխարձակումը: Տուժել է 20 մարդ: Պատահարից այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Daily Mirror-ի փոխանցմամբ՝ «Բարսելոնան» հետաքրքրվել է «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ Վան Դեյքի ծառայություններով։ Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբին տպավորել է պաշտպանի խաղը և այնտեղ մտածել են, որ Վան Դեյքը կհետևի Սուարեսի ու Կոուտինյոյի օրինակին ու կտեղափոխվի «Բարսելոնա»։ Բայց նշվում է, որ 28-ամյա ֆուտբոլիստը կտրուկ հրաժարվել է կատալոնացիների հետ բանակցել։