fbpx
Ժամանց

Շունը տիրուհու մոտ քաղցկեղ է հայտնաբերել

Մեծ Բրիտանիայից Էմմա Սմիթը պատմել է, թե ինչպես է շունն օգնել ժամանակին ախտորոշել իր կրծքագեղձի քաղցկեղը։ Այս մասին հաղորդում է Daily Mirror-ը:

Լոնդոնից երկու որդիների մայրը՝ Էմմա Սմիթը, երեխաների համար սթաֆորդշիրյան բուլտերիեր է գնում, որին Չարլի են անվանում:

Շուտով Էմման նկատում է, որ ընտանի կենդանին տարօրինակ վարք է դրսևորում. շունը անընդհատ հոտոտում էր նրա աջ կրծքի հատվածը և հաչում:

Առաջին օրը Էմման մտածում է, որ իր վերնաշապիկից սննդի հոտ է գալիս, սակայն նույն բանը կրկնվում է մի քանի ամիս շարունակ ցանկացած հագուստի դեպքում: Ինչ որ պահի Էմման ենթադրում է, որ կենդանին ուզում է ինչ-որ բան հասկացնել:

Նա շոշափում է աջ կուրծքը և կոշտուկ հայտնաբերում: Բժշկական հետազոտության արդյունքում նրա մոտ քաղցկեղ է հայտնաբերվում:

Բժիշկը նշում է, որ ավելի ուշ դիմելու դեպքում ամեն ինչ կարող էր վատ ավարտվել: Այժմ ամբողջ ընտանիքը հավատում է, որ Չարլին փրկել է Էմմայի կյանքը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ