Dzeko
Ջեկոն կարող է տեղափոխվել Ինտեր
«Ինտերի» հետաքրքրությունները չեն սահմանափակվում միայն «Ատալանտայի» ֆուտբոլիստ Դուվան Զապատայով և «Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչով: Նշվում է, որ ակումբը հետաքրքրված է նաև «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոյի ծառայություններով, ում տեսնում է Ռոմելու Լուկակուին փոխարինող։ Այս մասին տեղեկանում ենք Calciomercato-ից։
Ռոման նոր պայմանագիր է առաջարկել ակումբի հարձակվողին
«Ռոման» նոր պայմանագիր է առաջարկել ակումբի բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյին: Հայտնի է, որ ակումբը ցանկանում է շարունակել համագործակցությունը ֆուտբոլիստի հետ և պայմանագիր է առաջարկել մինչև 2023 թվականի հունիս` անփոփոխ թողնելով վարձատրության չափը։ Այս մասին հաղորդում է gazetta.it-ը։


