elektronayin oragir.am

  • Բրազիլիայում զոհերի թիվը հասել է 14-ի

    Բրազիլիայում զոհերի թիվը հասել է 14-ի

    Բրազիլիայի Ռիո-Դե-Ժանեյրո նահանգում սողանքի հետեւանքով զոհերի թիվը հասել է 14-ի: Ավելի վաղ հայտնվում էր 9 զոհի մասին, սակայն տեղի փրկարար ծառայության տվյալներով, այսօր՝ կիրակի առավոտյան հայտնաբերվել են եւս մի քանի մարմիններ: Բացի զոհերից, կան նաեւ վիրավորներ: Այս պահին հայտնի է տուժած 11 մարդու մասին: Հողի անսպասելի հոսքը սկսվել էր շաբաթ օրը: Պատճառը տեւական ժամանակ շարունակվող…

  • Հայ դպրոցականների թիմը Պեկինից վերադարձել է մեդալներվ

    Հայ դպրոցականների թիմը Պեկինից վերադարձել է մեդալներվ

    Նոյեմբերի 3-11-ը Պեկինում կայացած «Աստղագիտություն» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադայից Հայաստանի հինգ հոգանոց թիմը վերադարձել է երկու արծաթ, մեկ բրոնզե մեդալով ու երկու գովասանագրով: Երևանի ֆիզմաթ դպրոցի աշակերտներ Դավիթ Զոհրաբյանը և Եվա Հունանյանն արժանացել են արծաթե մեդալների, Քրիստինե Գրիգորյանը՝ բրոնզե մեդալի: Նույն դպրոցի աշակերտներ Էմմա Սարգսյանն ու Դավիթ Կիրակոսյանը օլիմպիադայից վերադրաձել են գովասանագրերով: Աղբյուր՝ aravot.am

  • Պետերբուրգում հրդեհ է

    Պետերբուրգում հրդեհ է

    Սանկտ Պետերբուրգի հիպերմարկետներից մեկում հրդեհ է բռնկվել: «Интерфакс»-ը՝ նշում է,որ հրդեհի հետևանքով զոհեր չկան: Սակայն մեկ մարդ տուժել է և նրան տեղափոխել են ստացիոնար բուժման:

  • Մաուրիցիո Սարիի սաները գոլազուրկ ոչ-ոքի խաղացին

    Մաուրիցիո Սարիի սաները գոլազուրկ ոչ-ոքի խաղացին

    Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Չելսին» հյուրընկալեց «Էվերթոնին» և չկարողացավ հաղթանակ տոնել: Մաուրիցիո Սարիի սաները գոլազուրկ ոչ-ոքի խաղացին: Այս ոչ-ոքիից հետո «Չելսին» ունի 28 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը, իսկ «Էվերթոնը» 19 միավորով 9-րդ տեղում է: Անգլիայի Պրեմիեր լիգա, 12-րդ տուր «Չելսի»-«Էվերթոն»՝ 0:0 Աղբյուր՝ armsport.am

  • Անտառային հրդեհը հասել է Քիմ Քարդաշյանի և  Քանյե Ուեսթի տուն

    Անտառային հրդեհը հասել է Քիմ Քարդաշյանի և  Քանյե Ուեսթի տուն

    Կալիֆորնիայի անտառային հրդեհը հասել է Քիմ Քարդաշյանի և  Քանյե Ուեսթի տուն: Քարդաշյանը ընտանիքի հետ  տեղափոխվել է Կալաբասասի առանձնատուն: Քիմն իր Twitter-յան էջում գրառել է․ «Լսել եմ, որ հրդեհը հասել է մեր տարածքին Հիդենս Հիլսում, բայց հիմա այն տեղայնացվել է ու չի տարածվում: Կարծես, վիճակը չի վատթարանում»

  • Փարադայս քաղաքում անտառային հրդեհներ են

    Փարադայս քաղաքում անտառային հրդեհներ են

    ԱՄՆ Կալիֆորնիա Փարադայս քաղաքում անտառային հրդեհներ են: Վերջին տվյալներով Camp fire հրդեհի հետեւանքով զոհվել է առնվազն 9 մարդ։ Կալիֆորնիայում հրդեհը սկսվել է նոյեմբերի 8-ին, այժմ ընդգրկում է 36 հազար հեկտար, կրակը ոչնչացրել է ավելի քան 7 հազար շինություն՝ հիմնականում բնակելի տներ։ Շուրջ 250 հազար մարդ լքել են իրենց տները։ Լոս Անջելեսի, Մալիբուի եւ Կալաբասասի իրենց տներին հրդեհի մոտենալու մասին են…

  • Նոյեմբերի 13-ին և 14-ին կկայանան բլից շախմատի պարտիաները

    Նոյեմբերի 13-ին և 14-ին կկայանան բլից շախմատի պարտիաները

    Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը երկրորդն է Կալկաթայի մրցաշարում: Հնդկաստանում ընթացող Tata Steel մրցաշարի արագ մրցաշարում Արոնյանը 9 հնարավորից հավաքեց 5,5 միավոր և գրավեց երկրորդ տեղը: Առաջատարը 6 միավորով ԱՄՆ ներկայացուցիչ Հիկարու Նակամուրան է: Նոյեմբերի 13-ին և 14-ին կկայանան բլից շախմատի պարտիաները:

  • Ամեն ինչ՝ ՀԻՆ, կարգախոսները՝ ՆՈՐ ասել է Արամ Կարապետյանը

    Ամեն ինչ՝ ՀԻՆ, կարգախոսները՝ ՆՈՐ ասել է Արամ Կարապետյանը

    Արամ Կարապետյանը, ով հանդիսանում է «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Թեև մենք որոշել ենք չմասնակցել արտահերթ խորհրդարանական «ընտրություններին», ես որոշեցի վերցնել սույն տեղեկանքը: Կարծում եմ, ապագայում, այն պետք կգա: Ինչ վերաբերվում է ՝ «ընտրություններին»…. չի կարելի մասնակցել մի բանի, որ գոյություն չունի: Ամեն ինչ՝ ՀԻՆ, կարգախոսները՝ ՆՈՐ… Միայն՝կարգախոսները… Ով ուզում է ամեն գնով…

  • Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները Լիտվայում մեդալներ են նվաճել

    Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները Լիտվայում մեդալներ են նվաճել

    Լիտվայի Պանևեժիս քաղաքում տեղի ունեցած Վիտալիուս Կարպաչուսկասի հուշամրցաշարում հայ բռնցքամարտիկները նվաճել են 4 մեդալ: Հովհաննես Բաչկովն ու Արման Դարչինյանը դարձել են մրցաշարի հաղթող: Բարեղամ Հարությունյանը նվաճել է արծաթե, իսկ Հենրիկ Սարգսյանը՝ բրոնզե մեդալ: Հայ բռնցքամարտիկները Լիտվայում հանդես էին գալիս մարզիչ Արթուր Կրիկյանի գլխավորությամբ:

  • ՀՀԿ-ն կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին.

    ՀՀԿ-ն կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին.

    Այսօր ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ Վիգեն Սարգսյանը հայտնեց որ Հայաստանի Հանարապետական կուսակցությունը կմասնակցի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին. «Մենք քննարկել ենք մի շարք կարևոր փաստաթուղթ, դա այն բանաձևն է, որն ամրագրում է ՀՀԿ-ի մոտեցումները երկրում տեղի ունեցած գործընթացներին, գործող կառավարության արձանագրած արդյունքներին և այն խնդիրներին, որոնք տեսնում ենք մեր տեսակետից,…

  • Հոգեհանգստյան կարգ զոհված չորս զինվորականների համար

    Հոգեհանգստյան կարգ զոհված չորս զինվորականների համար

    Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը նոյեմբերի 11-ին Էջմիածնի Մայր Տաճարում հոգեհանգստյան կարգ է մատուցել նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ճանապարհին զինվորական մարդատարի ողբերգական վթարի պատճառով զոհված զինվորականների համար, տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Նախօրեին կաթողիկոսական օրհնությամբ ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական բաժնի տնօրենը և թեմակալ առաջնորդները ամենայն աջակցություն են բերել և…

  • ՃՏՊ Վրաստանում. տուժել են հայեր

    ՃՏՊ Վրաստանում. տուժել են հայեր

    Նոյեմբերի 11-ին, ժամը 10:59-ին ՃԿԱԿ-ում առողջապահության նախարարության ներկայացուցչից տեղեկություն է ստացվել, որ Վրաստանի Ախալցխայի տարածաշրջանի Ածղուր գյուղի մոտակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է 1 (Վրաստանի քաղաքացի), տուժել՝ 5 քաղաքացի (ազգությամբ հայեր): Տուժածներ՝ Ս. Է.-ն (ծնված 1967 թ.) հոսպիտալացվել է Թբիլիսի քաղաքի «Միխայելով» հիվանդանոց, Ա. Գ.-ն (ծնված 2012 թ.)՝ «Իաշվիլա» մանկական հիվանդանոց, Ս. Ա.-ն…

  • Հայկ Բաբայանը խոսել է «ՀայՖիլմ»-ի լոգոյի մասին

    Հայկ Բաբայանը խոսել է «ՀայՖիլմ»-ի լոգոյի մասին

    «Հայֆիլմ»-ի վերածնունդ նախաձեռնության հիմնադիր, ռեժիսոր Հայկ Բաբայանն երեկ հայտարարությամբ է հանդես եկել՝ հրավիրելով կինոսերների և պաշտոնյաների ուշադրությունը: «Գուցե սա ամենակարևոր խնդիրներից չէ, բայց կարևոր է այնքանով, որ անհրաժեշտ եմ համարում արդեն հայտարարել։ Այն, ինչ կասեմ, իսկական հին կինոշնիկների սրտից եմ խոսելու։ Հայտարարությունս թող կարդան բոլոր կինոսերները, պաշտոնյաները և հատկապես լրագրողները: «Հայֆիլմ»-ի այն լոգոն, որով մինչ…

  • Իշխան Սաղաթելյանը ԱԺ արտահերթ ընտրություններին կառաջադրվի Գեղարքունիքի մարզում

    Իշխան Սաղաթելյանը ԱԺ արտահերթ ընտրություններին կառաջադրվի Գեղարքունիքի մարզում

    Գեղարքունիքի նախկին մարզպետ, ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը ԱԺ արտահերթ ընտրություններին կառաջադրվի Գեղարքունիքի մարզում: «Հարգելի հայրենակիցներ, ընկերներ, համախոհներ, Գեղարքունիքի մարզի սիրելի բնակիչներ, սիրով տեղեկացնում եմ, որ առաջիկա ԱԺ ընտրություններին ռեյտինգային կարգով առաջադրելու եմ իմ թեկնածությունը Գեղարքունիքի մարզում: Ակնկալում եմ Ձեր աջակցությունը և սատարումը: Հ.Գ. Անավարտ մնացած ծրագրերի և նոր գաղափարների կյանքի կոչելու համար ստեղծվել է ևս մեկ…

  • Մահացել է դերասան Լևոն Մուրադյանը

    Մահացել է դերասան Լևոն Մուրադյանը

    Երեկ 60 տարեկան հասակում կյանքից հեռացել է դերասան Լևոն Մուրադյանը, ում հեռուստադիտողն առավել ճանաչեց «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Քաղաքում» հեռուստասերիալից՝ Վռամ Արևշատյանի կերպարով: Նա հայտնի դերեր ունի նաև թատրոնում: Դերասանի մահվան մասին «Ֆեյսբուք»-ի էջում հայտնել  է  Լևոն Մուրադյանի գործընկեր, դերասան Արթուր Բարսեղյանը: «Աստված հոգիդ լուսավորի մեր լավ ընկեր: Բառերը քիչ են բնորոշելու մարդ տեսակդ։ Հանգչես խաղաղությամբ»,- գրել…