EURO-2021
Կիբերֆուտբոլ․ Հայտնի են EURO-2021-ի որակավորման փուլում Հայաստանի մրցակիցները
Փետրվարի 8-ին՝ անցանց ձևաչափով կայացավ UEFA կիբերֆուտբոլի EURO-2021 առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Հայաստանի կիբերֆուտբոլի հավաքականը ընդգրկվել է E խմբում, որտեղ կմրցի Սերբիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Ռուսաստանի և Մալթայի հավաքականների հետ։

