Fatalex
Դանիել Իոաննիսյանը դատի է տվել Ռոբերտ Քոչարյանի աջակցին
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը դատի է տվել Ռոբերտ Քոչարյանի աջակից Սամվել Յահյանին: Այս մասին տեղեկանում ենք Datalex Դատական տեղեկատվական համակարգից: Հայցը ներկայացվել է հունվարի 14-ին: Գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանին: Իոաննիսյանը պահանջում է պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը հատուցել և ներողություն խնդրել: «Հայկական ժամանակ»-ի հետ…
«Լիդիան Արմենիան» դատական հայց է ներկայացրել Նազելի Վարդանյանի դեմ
«Լիդիան Արմենիա ՓԲԸ-ն» հայց է ներկայացրել ընդդեմ փաստաբան Նազելի Վարդանյանի: Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից: «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ Նազելի Վարդանյանը սույն թվականի նոյեմբերի 29-ին մամուլի ասուլիսի ընթացքում թույլ է տվել արտահայտություններ, որոնք իրականությանը չեն համապատասխանում և արատավորում են ընկերության գործարար համբավը: Խոսքը մասնավորապես վերաբերում է հետևյալ հայտարարությանը.…


