ferrari
Լյուիս Հեմիլթոնը պատրաստվում է իր դեբյուտին Ferrari-ի կազմում Ավստրալիայի Գրան Պրիում:
յուիս Հեմիլթոնը գլխավորում է Բահրեյնի F1 թեստի 2-րդ օրվա առավոտյան նիստաշրջանը՝ չնայած անձրևի ուշացումներին:
Bang & Olufsen-ը եւ Ferrari-ն ներկայացրել են երկրորդ Special Edition Ferrari հավաքածուն, որը ներառում է մի շարք աուդիովիզուալ ապրանքներ, որոնք նախատեսված են Bang & Olufsen-ի դանիական վարպետությունը Ferrari-ի իտալական ոճի հետ համատեղելու համար, հայտնում է Hypebeast-ը: Հավաքածուն ներառում է Beolab 50 բարձրախոսը, Beosound Theatre-ի ձայնային բարը եւ Beovision Theatre հեռուստացույցը, որոնք վերաիմաստավորվել են Ferrari Grigio…
Անջելինա Ջոլին աճուրդում կվաճառի 1958 թվականի հազվագյուտ Ferrari-ն։ Christie’s-ի աճուրդը նախատեսված է նոյեմբերի 20-ին, իսկ լոտերից մեկը լինելու է ամերիկյան կինոաստղի անձնական մեքենան։ Խոսքը Ferrari 250 GT 11 համարի մասին է՝ սա արտադրված 353 օրինակից մեկն է, վազքը չի գերազանցում 10,3 հազար կիլոմետրը, իսկական վիճակ։ Սովորաբար նմանատիպ մեքենաներն արժեն մոտ կես միլիոն դոլար, սակայն այս…
Ferrari-ն կոլեկցիոներներին հրավիրել է LaFerrari-ի իրավահաջորդի պրեմիերային: Ապրանքանիշի ընտրյալ հաճախորդներից մեկը սոցիալական ցանցերում տեղադրել է կարմիր տուփ՝ ապագա կուպեի էսքիզով։ Հրավերն ավանդական է Ferrari-ի համար. գնորդները հրավիրվում են անձամբ մասնավոր շնորհանդեսների՝ ցուցադրելով ապագա նոր արտադրանքի թիզերը: Միևնույն ժամանակ, ֆոտոլրտեսները Մարանելոյում բռնել են նմանատիպ ուրվագիծ ունեցող նախնական արտադրության հիպերքարը, այսինքն՝ այս անգամ խոսքը ճանապարհային մոդելի մասին…
Ferrari-ն պատրաստվում է 12 մխոցանի շարժիչով սուպերքարի պրեմիերային։ Իտալական ընկերության YouTube-ի պաշտոնական ալիքում հրապարակված կարճ տեսանյութում նրանք ցուցադրել են գալիք մեքենայի միայն լղոզված ուրվագիծը և նրա հետևի մի մասը՝ շարժիչի խցիկի կափարիչով։ Կադրերը զտված են Էնցո Ֆերարիի հետ հարցազրույցից մի հատվածով, որում նա հիշում է հայտնի դիրիժոր Հերբերտ ֆոն Կարայանի հետ զրույցը:
Ferrari-ն ներկայացրել է չինական ոճի յուրօրինակ Roma կուպեն: Սուպերքարը ստեղծվել է Tailor Made-ի կողմից՝ ճանաչված դիզայներ Ցզյան Ցիոնգ Էրի հետ համատեղ՝ մայրցամաքային Չինաստանում ապրանքանիշի 30-ամյակը նշելու համար: Նրա դեկորում դուք կարող եք գտնել հղումներ ավանդական չինական մշակույթին և հնագույն արհեստագործական տեխնիկային: Եվ այն գալիս է տարբեր աքսեսուարներով՝ թեյի հավաքածուից մինչև քաշմիրե վերմակներ:
Իտալական Ferrari մեքենաշինական ընկերությունը հայտարարել է, որ 23 555 մեքենաների սեփականատերերը ստիպված կլինեն ստուգման տանել իրենց փոխադրամիջոցները: Այս մասին գրում է autonews.ru-ն։ Նշվում է, որ արգելակները կարող են խափանվել արգելակային հեղուկի արտահոսքի պատճառով։ Նոր հետկանչը ներառում է մոդելների լայն տեսականի, որոնք արտադրվել են 2005 թվականից: Խոսքը հետևյալ մոդելների մասին է՝ 2005-2009 Ferrari 430 2005-2011 Ferrari…
Ferrari ընկերությունը կանադացի փոփ երգիչ Ջասթին Բիբերին արգելել է վարել կամ գնել այս ապրանքնանիշի փոխադրամիջոցները․ նա ներառվել է «սև ցուցակում»։ Այս մասին հայտնել է Luxury Launches-ը։ Ferrari-ի ղեկավարությանը հունից հանել է այն, թե որքան վատ է երգիչը վարվում մեքենաների հետ։ Բիբերը նաև առանց նախնական համաձայնեցման, աճուրդի է հանել իր Ferrari-ներից մեկը:
McLaren-ի ավտոարշավորդ Կառլոս Սայնսը կարիերան կշարունակի Ferrari-ում, քանի որ կողմերը չեն կարողացել պայմանավորվել պայմանագրի երկարաձգման շուրջ: Ավտոարշավորդը պատրաստվում է 2020 թվականի մրցաշրջանի ավարտին միանալ Ferrari-ին, իսկ նրան կփոխարինի 25-ամյա իսպանացին աշխարհի քառակի չեմպիոն Սեբաստիան Ֆետելին: Այս մասին հայտնում է theguardian.com-ը:
Ferrari ընկերությունը, որը մասնագիտացված է սպորտային ավտոմեքենաների արտադրության մեջ, միացել է կորոնավիրուսի դեմ պայքարին: Ընկերությունը սկսել է արտադրել թոքերի արհեստական օդափոխման սարքերի համար նախատեսված փականներ և ամրակներ: Այս աշխատանքները կատարվում են Մարանելոյում գտնվող գործարանում, իսկ արտադրանքը ուղղվելու է արտակարգ իրավիճակների կանխման գերատեսչությանը: Այս մասին տեղեկանում ենք corporate.ferrari.com-ից:
Իտալական դատարանը վճռել է Ferrari 250 GTO-ն արվեստի գործ ճանաչել: Այդ որոշումը նշանակում է, որ մոդելը չի կարող կրկնօրինակման ենթարկվել: Այս մասին գրում է Motor-ը: Դատական գործերի համար առիթ է հանդիսացել Ferrari-ի հայցն ընդդեմ Modena ընկերության, որը մտադիր էր 250 GTO ռեպլիկներ թողարկել: Հայցում ասվում է, որ մոդելն իսկապես կուլտային է: Օրիգինալ մոդելը թողարկվել էր…
Ապահովագրական ընկերություններին ծառայություն մատուցող Copart առևտրային հարթակում վաճառքի են հանել 1999 թվականի ամբողջովին այրված Ferrari F355 Spider՝ հայտնում է Motor-ը։ Ավտոմեքենան, որից մնացել է միայն մոխրացած կմախքը, գտել է իր գնորդին։ Թե ինչքան են վճարել Ferrari-ի համար, հայտնի չէ։ Լոտի նկարագրության մեջ նշվում է, որ նախկինում ավտոմեքենան հագեցած է եղել 3,5 լիտր ծավալով V8 մթնոլորտային…