fbpx
Ժամանց

Ամենաթանկ Ferrari-ն արվեստի գործ է ճանաչվել

Իտալական դատարանը վճռել է Ferrari 250 GTO-ն արվեստի գործ ճանաչել: Այդ որոշումը նշանակում է, որ մոդելը չի կարող կրկնօրինակման ենթարկվել: Այս մասին գրում է Motor-ը:

Դատական գործերի համար առիթ է հանդիսացել Ferrari-ի հայցն ընդդեմ Modena ընկերության, որը մտադիր էր 250 GTO ռեպլիկներ թողարկել: Հայցում ասվում է, որ մոդելն իսկապես կուլտային է:

Օրիգինալ մոդելը թողարկվել էր 1962-1964թթ. 36 օրինակով: Այդ ժամանակ այն արժեր մոտ 18 000 դոլար:

2018թ. 36 ավտոմեքենաներից մեկն աճուրդի հանվեց այդ պահին ռեկորդային գումարով՝ 48,4 մլն դոլար, ու ևս մեկը վաճառվեց 80 մլն դոլարով: Բացառված չէ, որ իտալական դատարանի որոշումից հետո դրա կողքին ևս մեկ զրո կհայտնվի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ