FIBA
Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան (FIBA) հայտնել է, թե երբ են անցկացվելու օլիմպիական որակավորման վարկանիշային մրցաշարերը։ Նշվում է, որ տղամարդկանց օլիմպիական որակավորման մրցաշարերը կանցկացվեն 2021 թվականի հունիսի 29-ից հուլիսի 4-ը։ Դրանք անցնելու են Կանադայում, Խորվաթիայում, Լիտվայում և Սերբիայում։ Հաղթողները իրավունք կստանան մասնակցել Տոկիոյի օլիմպիական խաղերին։
Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի (FIBA) նախագահի պաշտոնում արգենտինացի Օրասիո Մուրատորեին փոխարինել է Համանե Նյանգը: Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացված FIBA-ի 21-րդ կոնգրեսում Մալիի ներկայացուցչի օգտին միաձայն քվեարկել են բոլոր՝ 156 պատվիրակները: Կոնգրեսին մասնակցում էր նաեւ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը: Համանե Նյանգը նախկինում զբաղեցրել է FIBA-ի փոխնախագահի, Մալիի սպորտի նախարարի ու երկրի բասկետբոլի ֆեդերացիայի ղեկավարի…