football4
Իգուաինը կարող է տեղափոխվել Ֆիորենտինա
«Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուաինը կարող է կարիերան շարունակել «Ֆիորենտինայում»: Հայտնի է, որ ֆուտբոլիստը կարող է մաս կազմել թուրինյան ակումբի և «Ֆիորենտինայի» գործարքին՝ վերջինիս խաղացող Ֆեդերիկո Կիեզայի տրանսֆերի համար: Նշվում է, որ ակումբները ցանկանում են փոխանակվել Իգուաինի և Քրիստիան Ռոմերոյին Կիեզայի տրանսֆերներով: Այդ մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Ռամոսը և Ազարը կմասնակցեն Մալյորկայի դեմ խաղին
«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը և կիսապաշտպան Էդեն Ազարը վնասվածքներ չունեն և նրանք կկարողանան մասնակցել «Մալյորկայի» դեմ Լա լիգայի 31-րդ տուրի խաղին։ Սակայն հավանական է, որ Զիդանը չի դիմի ռիսկի և ֆուտբոլիստներին առաջիկա տուրում հանգստանալու հնարավորություն կտա: Այս մասին հայտնում է Cope-ն:


