Գլխավոր
Շուտով Երևանի ավտոբուսների պարկը կհամալրվի ևս 211 ավտոբուսով
Երևանի քաղաքապետ հայկ Մարությանը հայտնել է, որ մայրաքաղաք Երևանի ավտոբուսների պարկը շուտով ևս 211 ավտոբուսով կհամալրվի: «Մեր պատվիրած 211 ավտոբուսներն այսօր Չինաստանի Լյաոչեն քաղաքի գործարանից հանդիսավոր պայմաններում ուղևորվեցին դեպի Շանհայի նավահանգիստ, որտեղից էլ նավով կմեկնեն դեպի Փոթի նավահանգիստ, այնտեղից էլ՝ Երևան: Ճանապարհման հանդիսավոր արարողությանը մասնակցել է Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը: Ավտոբուսները…
Ռուսաստանին կոչ է արվում վերջ դնել ԼՂ-ում տեղեկատվական սև խորշ դարձնելու քաղաքականությանը
«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը Ռուսաստանին կոչ է անում վերջ դնել Լեռնային Ղարաբաղը տեղեկատվական «սև խորշ» դարձնելու քաղաքականությանը: Կառույցը մատնանշում է առնվազն 10 դեպք, երբ ռուս զինվորականները մերժել են արևմտյան լրագրողներին մուտքի թույլտվության հարցում։ Կազմակերպության պնդմամբ` լրագրողներին մերժելու համար ռուսական կողմը չուներ որևէ օբյեկտիվ պատճառ։ «Լրագրողները այդ տարածքի համար անվտանգության սպառնալիք չեն ներկայացնում»,- շեշտում է…
ԱԷԿ-ը միացվեց Հայաստանի միասնական էներգահամակարգին
Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի N3 և 4 տուրբագեներատորները պլանային նախազգուշական վերանորոգումից (ՊՆՎ-2020) հետո դուրս են եկել հզորության էներգետիկ մակարդակ և միացել Հայաստանի միասնական էներգահամակարգին: ՊՆՎ շրջանակում ավարտվել են աշխատանքներ ռեակտորային և տուրբինային արտադրամասերում, ինչպես նաև կենտրոնացված վերանորգման արտադրամասում։ Իրականացվել է կառավարման համակարգերի քարշակների և ռեակտորի պաշտպանության գործիքային հետազոտությունը, ինչպես նաև մետաղի չքայքայող վերահսկման սարքերի…
Կինոյի պատմության մեջ առաջին անգամ գլխավոր դերը կստանձնի արհեստական բանականությամբ ռոբոտը
THR-ի հաղորդմամբ՝ Էրիկա անունով արհեստական բանականությամբ ռոբոտն առաջին անգամ կինոյի պատմության մեջ կկատարի գլխավոր դերը գիտաֆանտաստիկ ֆիլմում: Նշվում է, որ «դերասանուհու» կերպարը կերտել են գիտնականներ Հիրոսի Իսիգուրոն և Կոխեյ Օհավան: Ֆիլմը պատմում է հետազոտողի մասին, որը փորձում է ստեղծել մարդկային ԴՆԹ-ի կատարյալ մոլեկուլ: Բայց մի պահ նա հասկանում է, որ իր ջանքերի հետևանքն ավելի շատ բացասական է:…
Դոմոդեդովո օդանավակայանից հունիսի 8-ին տեղի կունենա Մոսկվա-Երևան հատուկ չվերթը
Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ հունիսի 8-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան հատուկ չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը՝ 18։00-ին։ Դեսպանությունը նաև հրապարակել է այդ չվերթով մեկնողների անունները: «Հատուկ չվերթով Հայաստան կվերադառնան պարտադիր զինվորական ծառայության մեկնող քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև դեսպանությունում ցուցակագրված քաղաքացիների մի խումբ (մինչև՝ 1712 համարը): Հերթերից խուսափելու նպատակով ցուցակագրված…
Կեղծ են այն լուրերը, որ մահացածների հարազատներին 100 000 դրամ են տալիս՝ կորոնավիրուս գրանցելու համար․ ԱՆ խոսնակ
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել: Խոսանկը անդրադրաձել է մի թեմայի, որը ժամանակ առ ժամանակ ակտիվանում է։ «Խոսքը վերաբերում է նրան, որ «Հարազատներին առաջարկում են 100 000 դրամ, որպեսզի ինչ-որ թուղթ ստորագրեն, որ մարդը մահացել է կորոնավիրուսից»։ Նման լուրեր տարածողների կարող եք գտնել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, ինչպես…






