Մշակույթ
06:00 27/06/2020

Կինոյի պատմության մեջ առաջին անգամ գլխավոր դերը կստանձնի արհեստական բանականությամբ ռոբոտը

THR-ի հաղորդմամբ՝ Էրիկա անունով արհեստական բանականությամբ ռոբոտն առաջին անգամ կինոյի պատմության մեջ կկատարի գլխավոր դերը գիտաֆանտաստիկ ֆիլմում:

Նշվում է, որ «դերասանուհու» կերպարը կերտել են գիտնականներ Հիրոսի Իսիգուրոն և Կոխեյ Օհավան: Ֆիլմը պատմում է հետազոտողի մասին, որը փորձում է ստեղծել մարդկային ԴՆԹ-ի կատարյալ մոլեկուլ: Բայց մի պահ նա հասկանում է, որ իր ջանքերի հետևանքն ավելի շատ բացասական է:

«Մենք, իհարկե, շատ տանջվեցինք՝ մոդելավորելու Էրիկայի շարժումներն ու զգացմունքները, որպեսզի նրանից ստեղծեինք ֆիլմի իրական հերոս»,- պատմել է նախագծի պրոդյուսեր Սեմ Խոսեն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ