Գլխավոր խորհրդական
Միքայել Արզումանյանը՝ Արցախի նախագահի գլխավոր խորհրդական
Արցախի պաշտպանության նախկին նախարար Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավոր խորհրդական։ Սրա մասին հրամանագիրը Հարությունյանը ստորագրել է հոկտեմբերի 1-ին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ սեպտեմբերի 11-ին, Արզումանյանը ազատվել է ՊՆ ղեկավարի պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն։
Գելափը չօգտվեց իր վարկանիշը բարձրացնելու հնարավորությունից. Հարությունյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը Facebook-ի էջում գրել է. «Երբ Գելափը սկսեց հետևողական նվազեցնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տոկոսները, տեխնոլոգները մեզ զգուշացրին, որ ամեն ամիս այդ թիվը նվազեցվելու է, իսկ ընտրություններից առաջ պատվիրատուի կուսակցությունը կշրջանցի իշխանական կուսակցությանը: Քանի որ մեզ էլ էր անհրաժեշտ այս ամենին փաստարկված պատասխանել, այս շաբաթվա սկզբին սոցհարցում պատվիրեցինք…
Պատրաստ ենք լիբանանահայ մեր բոլոր հայրենակիցներին ընդունելու մեր օջախներում․ ԱՀ նախագահ
Արցախի նախագահի լրատվության ծառայությունից հայտնում են, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյաննօգոստոսի 10-ին հրավիրել է լիբանանահայությանը ցուցաբերվող աջակցությանը նվիրված աշխատանքային խորհրդակցություն։ Նախագահ Հարությունյանը նշել է, որ Բեյրութում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ Լիբանանի հայկական համայնքին նյութական օգնություն ցուցաբերելու աշխատանքները կազմակերպելու և համակարգելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ԱՀ նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցի գլխավորությամբ։ Նախագահը հիշեցրել…
Վալերիյ Օսիպյանը ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վալերիյ Օսիպյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վալերիյ Օսիպյանին ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից»,-նշված է որոշման մեջ: Հիշեցնենք, որ Վալերիյ Օսիպյանը շաբաթներ առաջ էր ազատվել ՀՀ ոստիկանապետի պաշտոնից և նշանակվել…




