honda
Honda-ն մտադիր է փակել իր գործարանը Թուրքիայում
Ճապոնական Honda Motor ավտոընկերությունը մտադիր է 2021 թվականից դադարեցնել թուրքական Քոջաելի նահանգում գտնվող իր գործարանը: Այն տարեկան արտադրում է Civic մակնիշի մինչև 38 հազար սեդան:. Գործարանի փակման մասին որոշումը կայացվել է Honda-ի զարգացման գլոբալ ռազմավարության վերանայման արդյունքում: Նաև նախատեսվում է լրացուցիչ ռեսուրսներ ուղղել էլեկտրամոբիլների արտադրության զարգացմանը:

