IDeA
Հայտնի է Ավրորայի մրցանակակիրը․ նա մրցանակի մի մասը կնվիրաբերի Արցախին
«Ավրորա» մարդասիրական 6-րդ մրցանակն այս տարի տրվել է արդու իրավունքների պաշտպան, «Կանանց համերաշխություն հանուն ներառական խաղաղության և զարգացման» կազմակերպության և Կոնգոյացի կանանց հիմնադրամի համահիմնադիր Ջուլիեն Լուսենգեին։ Այս մասին հայտնում են IDeA հիմնադրամի մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ Լուսենգեն տարիներ շարունակ աջակցել է այն կանանց, ովքեր պատերազմների ժամանակ սեռական բռնության են ենթարկվել։ Նա համարձակորեն խոսել է…
Շուշիում վերականգնվել է Գոհար տիկնոջ Վերին մզկիթը
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) և «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» հիմնադրամների ծրագրերի շրջանակներում Արցախի Շուշի քաղաքում վերականգնվել է Գոհար Տիկնոջ Վերին Մզկիթը: Գոհար Տիկնոջ Վերին Մզկիթի վերականգնման աշխատանքների ավարտին նվիրված միջոցառումը տեղի կունենա ս. թ. հոկտեմբերի 14-ին` ժամը 17:00-ին, Շուշի քաղաքի Վերին Մզկիթում: Շուշին Արցախի յուրահատուկ վայրերից մեկն է, իսկ Վերին մզկիթը` Շուշիի հին քաղաքի մշակույթի…
«Ավրորա» նախաձեռնությունը Վատիկանում ստացել է Հռոմի Պապի հատուկ օրհնությունը
Հոկտեմբերի 2-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության պատվիրակությունն արժանացել է Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի հատուկ օրհնությանը Վատիկան կատարած այցի ընթացքում: Սա պատվիրակության՝ Հռոմ կատարած ծավալուն այցի մի մասն է, որի ընթացքում կայացել են մի շարք հանդիպումներ Վատիկանի և համայնքի առաջնորդների հետ: Վատիկան կատարած այցին ներկա էին «Ավրորա» ֆորումի համահիմնադիրներ Նուբար Աֆեյանն ու Ռուբեն Վարդանյանը, ինչպես նաև…
50 աշխատատեղ, 340 շահառու․ Եվրամիությունը, ՏԿԶՆ-ն և IDeA-ն ամփոփել են Տավուշում իրականացված ծրագիրը
Երևանում այսօր ամփոփվել է Եվրոպական միության, ՀՀ կառավարության և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կողմից համատեղ իրականացվող «Դիլիջանի ու հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» երկամյա դրամաշնորհային ծրագրի արդյունքները, որին մասնակցել են Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը և IDeA հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Բաղջյանը։ Ծրագիրն…
Տավուշի մարզում ստեղծվել է 31 կայուն աշխատատեղ
Եվրոպական միության և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համատեղ ջանքերով Տավուշի մարզի բնակիչների համար ստեղծվել է 31 կայուն աշխատատեղ։ Ինչպես հայտնեցին IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից, Եվրամիության ու ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից համաֆինանսավորվող «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» ծրագրի շրջանակում IDeA հիմնադրամը 2018 թ․ հուլիսին հայտարարել էր փոքր դրամաշնորհների մրցույթ՝ զբոսաշրջության,…
IDeA հիմնադրամը շարունակում է նպաստել Հայաստանում ՄԱԿ-ի Կայուն Զարգացման Նպատակների իրագործմանը
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը շարունակում է նպաստել Հայաստանում ՄԱԿ-ի Կայուն Զարգացման Նպատակների (ԿԶՆ) իրագործմանը։ Հունվարի 25-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, տեղի է ունեցել IDeA հիմնադրամի, ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) և ՄԱԿ-ում Հայաստանի Մշտական Ներկայացուցչության համատեղ միջոցառումը՝ «Գաղափարներ ազդեցության համար․ Ներգրավել ներդրումներ Կայուն Զարգացման Նպատակների համար» խորագրով։ Միջոցառմանը ներկա են գտնվել ՄԱԿ-ի անդամ երկրների դեսպաններ,…






