Inter
Բրոզովիչին ձեռք բերելու գլխավոր հավակնորդներն են Լիվերպուլը ու Տոտենհեմը
Պրեմիեր լիգայի երկու բարձրակարգ ակումբներ ցանկանում են ձեռք բերել «Ինտերի» կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչին: Նշվում է, որ ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ հաշվարկված է մինչև 2022 թվականի ամառ, կողմերը դեռ չեն կարող պայմանավորվել պայմանագրի երկարաձգման շուրջ: Բրոզովիչին ձեռք բերելու գլխավոր հավակնորդներն են «Լիվերպուլն» ու «Տոտենհեմը»: Այս մասին տեղեկանում ենք Gazzetta dello Sport-ից:
Ռեալը հետաքրքրված է Ինտերի կենտրոնական պաշտպանով
«Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Ինտերի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնիին։ Նշվում է, որ ակումբը պատրաստ կլինի բաց թողնել 22-ամյա խաղացողին, եթե նրանք ստանան 60 միլիոն եվրոյի առաջարկ: Այս մրցաշրջանում Բաստոնին «Ինտերի» կազմում անցկացրել է 7 հանդիպում բոլոր մրցաշարերում: Այս մասին տեղեկանում ենք Mundo Deportivo-ից:
Ինտերը որոշում է կայացրել Բարելայի ճակատագրի վերաբերյալ
«Ինտերի» ղեկավարությունը պատրաստ է թիմի ավագ դարձնել կիսապաշտպան Նիկոլա Բարելային։ Նշվում է, որ ակումբն արդեն նոր պայմանագիր է պատրաստել 24-ամյա ֆուտբոլիստի համար՝ ավելի բարենպաստ պայմաններով: Պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2026 թվականը, իսկ ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի 5 մլն եվրո մեկ մրցաշրջանում: Այս մասին տեղեկանում ենք Gazzetta dello Sport-ից։
Սապատան ցանկանում է տեղափոխվել Ինտեր
Հարձակվող Դուվան Սապատան ցանկանում է տեղափոխվել «Ինտեր»: «Ատալանտայի» ղեկավարությունը պատրաստ է բաժանվել 30-ամյա խաղացողից 30 մլն եվրոյի դիմաց: Այս մասին տեղեկանում ենք SportItalia-ից։
Ինտերը մտադիր է թիմում պահել Բրոզովիչին
«Ինտերը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչի հետ։ Նշվում է, որ ֆուտբոլիստը գոհ է ներկայիս ակումբում ամեն ինչից, սակայն նա կցանկանար իր աշխատավարձը 3,8 միլիոն եվրոյից առանց բոնուսների բարձրացնել տարեկան 5,5-6 միլիոն եվրոյի: Հաղորդվում է, որ «ներաձուրիները» հույս ունեն նոր եռամյա պայմանագիր կնքել: Այս մասին տեղեկացնում է լրագրող Նիկոլո Շիրան:
Լաուտարոն չի հեռանա Ինտերից
«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի գործակալը հերքել է այն լուրերը, թե իր ֆուտբոլիստը մոտ ժամանակներս կարող է փոխել թիմը: Կումանյոն ասել է, որ Լաուտարոն չի լքի Ինտերը, չնայած անգլիական ակումբների առաջարկներին: «Նա երջանիկ է «Ինտերում» և սիրում է այս թիմը: Հաջորդ շաբաթ հանդիպում կունենանք ղեկավարության հետ, կքննարկենք նոր պայմանագիր: Լաուտարոն ցանկանում է մնալ»։ Այս մասին տեղեկացնում…
Նաինգոլանի հետ պայմանագիրը խզվել է
Երկկողմանի համաձայնությամբ խզվել է Ռաջա Նաինգոլանի հետ պայմանագիրը: Նշվում էր, որ ֆուտբոլիստին իր կազմում ցանկանում է տեսնել «Բեշիքթաշը», իսկ կիսապաշտպանը ցանկանում է վերադառնալ «Կալյարի»: Նաինգոլանը «Կալյարիում» խաղացել է նաև 2010-2014 թթ․։ Այս մասին տեղեկացնում է Միլանի «Ինտեր»-ի պաշտոնական կայքը։
Լուկակուն Չելսի տեղափոխվելուց առաջ բուժզննում է անցել
Լրագրող Նիկոլո Շիրան հայտնել է, որ «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն բուժզննում է անցել «Չելսի» տեղափոխվելուց առաջ։ Նշվում է, որ մոտ ապագայում արդեն ակումբները կհայտարարեն գործարքի մասին, իսկ տրանսֆերի փոխհատուցման գումարը կկազմի 115 միլիոն եվրո :Այլ խաղացողներ չեն ներգրավվի Լուկակուի տրանսֆերի հետ կապված գործարքում: Նշենք, որ ֆուտբոլիստը արդեն համաձայնեցրել է լոնդոնյան ակումբի հետ անձնական պայմանագրի պայմանները: «Չելսին» բելգիացուն…
Ջեկոն կարող է տեղափոխվել Ինտեր
«Ինտերի» հետաքրքրությունները չեն սահմանափակվում միայն «Ատալանտայի» ֆուտբոլիստ Դուվան Զապատայով և «Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչով: Նշվում է, որ ակումբը հետաքրքրված է նաև «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոյի ծառայություններով, ում տեսնում է Ռոմելու Լուկակուին փոխարինող։ Այս մասին տեղեկանում ենք Calciomercato-ից։
Էրիկսենը միացել ի Ինտերին
«Ինտերի» մամուլի քարտուղարությունը հայտնում է, որ կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը միացել է իտալական թիմին։ Ֆուտբոլիստը հանդիպել է թիմակիցների և ակումբի մարզչական շտաբի հետ։ Հայտնի է, որ Քրիստիանը ֆիզիկական և հոգեբանական գերազանց վիճակում է գտնվում։ Նա դանիացի բժիշկների հսկողության տակ պետք է վերականգնողական կուրս անցնի։
Լուկակուն կարող է վերադառնալ Չելսի
«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն հանրավորություն ուներ վերադառնալ «Չելսի»: Նշվում է, որ Լուկակույին լոնդոնյան ակումբը ցանկացել է ետ բերել: «Կապտանռնագույնները» առաջարկել էին Լուկակուին պայմանագիր ՝ յուրաքանչյուր մրցաշրջանում 10 միլիոն եվրո աշխատավարձով, սակայն հարձակվողը մերժել է այն: Բելգիացին միլանյան թիմում է 2019 թվականից: Այս մասին տեղեկանում ենք gazzetta.it-ից:
Ինտերը չի ցանկանում կորցնել Լուկակուին
«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, ամենայն հավանականությամբ, չի հեռանա ակումբից: Հայտնի է, որ «Չելսին» 130 միլիոն եվրոյի առաջարկ է կատարել «Ինտերին»՝ Լուկակուի համար, սակայն մերժում է ստացել։ Խնդիրն այն է, որ ակումբը չի ցանկանում բաժանվել Լուկակուից։ Հաղորդվում է, որ բելգիացին ևս հետաքրքրված չէ Պրեմիեր լիգա վերադարձով։ Այս մասին հաղորդում են իտալական աղբյուրները:
Մարտինեսը կարող է հեռանալ Ինտերից
«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը կարող է հեռանալ ակումբից այս ամառ: Նշվում է, որ ակումբը պատրաստ է վաճառել խաղացողին, եթե համապատասխան առաջարկ ստանա: Այս մասին տեղեկանում ենք fichajes.net-ից:
Պյանիչի ծառայություններով հետաքրքրված են մի քանի ակումբներ
«Բարսելոնան» փորձում է լուծել կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի բարձր աշխատավարձի հարցը: Քանի որ վերջին շրջանում ֆուտբոլիստի հեռանալով շահագրգռված է ակումբը, նշվում է, որ նրա ծառայություններով հետաքրքրված են 3 ակումբներ՝ «Յուվենտուսը», «Ռոման» և «Ինտերը»: Բայց այս ակումբներից որևէ մեկը տեղափոխվելու համար ֆուտբոլիստը պետք է համաձայնի աշխատավարձի նվազեցման, ինչը նա չի ցանկանում անել: Այս մասին տեղեկանում ենք Diario…












