Inter
Ինձագին՝ Ինտերի գլխավոր մարզիչ
Սիմոնե Ինձագին նշանակվել է «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Իտալացի մասնագետի հետ պայմանագիրը նախատեսված է երկու մրցաշրջանով։ Այս մասին տեղեկացնում է միլանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Կոնտեն հեռացավ Ինտերից
«Ինտերը» հայտարարեց գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ երկկողմ համաձայնությամբ պայմանագիրը խզելու մասին։ Ակումբը շնորհակալության խոսք հայտնեց Կոնտեին իր կատարած աշխատանքի համար: «Ակումբը ցանկանում է շնորհակալություն հայտնել Անտոնիոյին կատարած աշխատանքի ու այն կուլմինացիայի համար, որը դարձավ «Ինտերի» 19-րդ տիտղոսը։ Անտոնիո Կոնտեն ընդմիշտ կմնա մեր ակումբի պատմության մի մասնիկը»,- ասվում է «ներաձուրիների» հաղորդագրության մեջ։
Ինտերը ցանկանում է վաճառել Լուկակուին
«Ինտերը» կարող է վաճառել բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուին: Հայտնի է, որ պատճառը ֆինանսական խնդիրներն են Միլանյան ակումբը կարող է դիտարկել նաև Մարտինեսի, Հակիմիի ու Բաստոնիիի տրանսֆերների վերաբերյալ առաջարկները: Լուկակուի ծառայությունները հետաքրքրում են «Չելսիին» ու «Մանչեսթեր Սիթիին»: «Ինտերը» պատրաստ է իր հարձակվողից հրաժարվել միայն 120 մլն եվրոյի դիմաց: Այս մասին տեղեկանում ենքCorriere dello Sport-ից:
Ժիրուն կարող է տեղափոխվել Ա Սերիա
«Ինտերն» ու «Լացիոն» հետաքրքրված են «Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուի ծառայություններով և այս ամառ կփորձեն ֆուտբոլիստին: Հիշեցնենք, որ լոնդոնյան թիմի հետ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի պայմանագիրը մոտենում է ավարտին, և նա հնարավորություն կունենա անվճար տեղափոխվել այլ ակումբ: Այս մասին տեղեկանում ենք Calciomercato-ից:
Կոնտեն կարող է տեղափոխվել այլ ակումբ
«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է գլխավորել Պրեմիեր լիգայի ակումբներից մեկը: «Տոտենհեմը» ակտիվ հետաքրքրություն էցուցաբերում իտալացի մասնագետի նկատմամբ: Կոնտեն շարունակում է առաջնահերթությունը տալ «Ինտերում» մնալուն, բայց նա չի փակում դռները Անգլիա վերադառնալու համար: Corriere dello Sport-ը հայտնում է, որ
Լիվերպուլը ցանկանում է ձեռք բերել Ինտերի պաշտպանին
«Լիվերպուլը» նպատակ ունի ձեռք բերել «Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնիին: Նշվում է, որ պատրաստ է առաջարկել 40 միլիոն եվրո 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար: Հիշեցնենք, որ վերջերս «Բարսելոնան» նույնպես հետաքրքրություն էր ցուցաբերել Բաստոնիի նկատմամբ: Այս մասին տեղեկանում ենք Gazzetta dello Sport-ից:
Ինտերը իմ տունն է. Լուկակու
«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն իր Twitter- ում պատասխանել է օգտատերերի հարցերին: Ֆուբոլստ երկրպագուներից մեկին հետաքրքրել է, թե ե՞րբ է նա նապատրաստվում վերադառնալ ՄՅՈւ, Լուկակուն պատասխանել է, որ այժմ «Ինտերը» համարում է իր տունը և չի պատրաստվում ոչ մի տեղ գնալ:
Մարտինեսի գործակալները բանակցում են այլ ակումբի հետ
«Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի ներկայացուցիչները բանակցում են իտալական ակումբի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ։ Մբապեն նշել է, որ նա երջանիկ է «Ինտերում»։ «Իմ գործակալները այժմ բանակցում են նոր պայմանագրի վերաբերյալ։ Ակումբն ու մարզիչը հավատում են ինձ։ Վստահ եմ, որ խաղադաշտից դուրս էլ մենք կկարողանանք հասնել համաձայնության»,- ասել է ֆուտբոլիստը։ Այս մասին տեղեկանում ենք Football Italia-ից։
Ինտերի 6 ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
«Ինտերում» կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստների թիվը հասել է 6-ի։ Հայտնի է, որ պաշտպան Էշլի Յանգի թեստի պատասխանը դրական է, և նա տանը ինքնամեկուսացած է: Ավելի վաղ կորոնավիրուսով վարակվել էին Միլան Շկրինյարը, Ալեսանդրո Բաստոնին, Ռաջի Նաինգոլանը, Ռոբերտո Գալյարդինին եւ Յոնուց Ռադուն։ Այս մասին տեղեկանում ենք իտալական ակումբի մամուլի ծառայությունից։
Կանտեն կարող է տեղափոխվել Ինտեր
«Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեի ծառայություններով շարունակում է հետաքրքրված մնալ «Ինտերը»: Նշվում է, որ ֆուտբոլիստը դեռևս կարող է փոխել ակումբային գրանցումը: Ավելի վաղ շշուկներ էին պտտվում, որ «կապույտները» մերժել են Կանտեին «ներաձուրիի» խաղացողներից մեկի հետ փոխելու առաջարկը: Կիսապաշտպանի տրանսֆերը գնահատվում է 55 մլն եվրո: Այս մասին տեղեկանում ենք La Gazzetta dello Sport-ից:
Մարտինեսը չի լքի Ինտերը. Խավիեր Ձանետի
«Ինտերի» փոխտնօրեն Խավիեր Ձանետին խոսել է ակումբի հարձակվող Լաուտարո Մարտինեսի տեղափոխության մասին: Նա հայտնել է, որ Մարտինեսը չի լքի «Ինտերը»: «Ինտերի» փոխտնօրեն Խավիեր Ձանետին հայտարարել է, որ թիմի հարձակվող Լաուտարո Մարտինեսը մնում է միլանյան ակումբում: «Նրանով միայն «Բարսելոնան» չէ հետաքրքրված: Բայց Լաուտարոն գիտի, որ արդեն խաղում է մեծագույն ակումբում: Նա գոհ է իր կյանքից Իտալիայում՝…
Inter-Sampdoria live stream/Ինտեր-Սամպդորիա, մեկնարկային կազմեր (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Այսօր` հունիսի 21-ին` Հայաստանի ժամանակով 23:45-ին, Սերիա Ա-ի շրջանակում մեկնարկելու է «Ինտեր»-«Սամպդորիա» հանդիպումը: Հանդիպումը կկայանա «Giuseppe Meazza» մարզադաշտում, իսկ մրցավարը Մաուրիցիո Մարիանին է։ Ձեզ ենք ներկայացնում մրցող թիմերի մեկնարկային կազմերը։ Ինտեր 📢 | STARTING XI For the first time in over 3⃣ months, we're bringing you @SerieA_EN team news! 😁 Here's how the Nerazzurri line…
Նապոլի-Ինտեր, մեկնարկային կազմեր (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Այսօր` հունիսի 13-ին` Հայաստանի ժամանակով 23:00-ին, Իտալիայի գավաթի շրջանակում մեկնարկելու է «Նապոլի»-«Ինտեր» հանդիպումը: Հանդիպումը կկայանա «Stadio San Paolo» մարզադաշտում, իսկ մրցավարը Ջանլուկա Ռոկկին է: Ձեզ ենք ներկայացնում մրցող թիմերի մեկնարկային կազմերը։ Նապոլի 📌 StartingXI: Ospina, Di Lorenzo, Maksimovic, Koulibaly, Hysaj, Elmas, Demme, Zielinski, Politano, Mertens, Insigne.⚽ #NapoliInter🏆 #CoppaItalia💙 #ForzaNapoliSempre pic.twitter.com/NVS6Zjp4Lc — Official SSC Napoli (@sscnapoli)…














