K22
Ֆրանսիան սկսել է նոր ատոմային ավիակրի կառուցումը, որը կաշխատի նոր սերնդի K22 տիպի ռեակտորներով
Սեպտեմբերի 25-ին Ֆրանսիայի Մանշ վարչական շրջանի Շերբուր քաղաքում գտնվող Naval Group նավաշինարանում սկսվել է ապագա ֆրանսիական ատոմային ավիակրի՝ PA-NG նախագծի համար ատոմային հատվածների առաջին պողպատե մասերի եռակցումը։ Արտադրության սկիզբը նշանակում է, որ նախագիծը անցել է շինարարության փուլ։

