khames
Խամեսը կարիերան կշարունակի Քաթարի առաջնությունում
«Էվերթոնի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կարիերան կշարունակի Քաթարում Հայտնի է, որ ֆուտբոլիստը համաձայնել է տեղափոխվել Էր-Ռայան։ Ակումբի մամուլի ծառայությունը տեսահոլովակ է հրապարակել՝ ակնարկելով ֆուտբոլիստի տեղափոխության մասին: նշում է, որ ՊՍԺ-ն ուշադիր կհետևի Խամեսին Քաթարում: Եթե խաղացողն իրեն լավ դրսևորի, ապա հաջորդ մրցաշրջանում նա կարող է տեղափոխվել Ֆրանսիայի առաջնություն: Այս մասին տեղեկանում ենք AS-ից։
Միլանը այլևս չի ցանկանում գնել Ռոդրիգեսին
«Միլանը» շարունակում է նոր կիսապաշտպանի որոնումները: Նշվում է, որ ակումբը հրաժարվել է «Էվերթոնի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին գնելու գաղափարից, իսկ նման որոշումը պայմանավորված է կոլումբիացի խաղացողի վատ մարզավիճակով: Հիշեցնենք, որ Խամեսին ցանկանում է ձեռք բերել նաև Ռուսաստանի գործող չեմպիոնը: Այս մասին տեղեկանում ենք Tuttosport-ից։

