Kommersant
Ռուսաստանում փոխնախարար է ձերբակալվել
Ռուսաստանում ձերբակալվել է տեղի Էներգետիկայի փոխնախարար Անատոլի Տիխոնովը։ Այս մասին հայտնում է Kommersant-ը։ Նշվում է, որ Տիխոնովը մեղադրվում է առնվազն 603 միլիոն ռուբլի յուրացնելու մեջ։ Մեղադրվողների շարքում է նաև պաշտոնյայի խորհրդականը։ Ըստ աղբյուրի՝ Տիխոնովի փաստաբանները նշում են, որ փոխնախարարն անմեղ է։ Նշվում է նաև, որ Տիխոնովը կալանքի տակ է վերցրել 2 ամսով։ Ընթանում է նախաքննություն։

