Le Figaro
Լուվրը Մոնա Լիզան պայթեցնելու սպառնալիք է ստացել. Le Figaro
Անհայտ անձինք հաղորդագրություն են ուղարկել Ֆրանսիայի Լուվրի թանգարան՝ սպառնալով պայթեցնել Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» գլուխգործոցը և արվեստի այլ գործեր։ Հայտնել է Le Figaro թերթը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրներին։ Թերթի տվյալներով՝ մարտի 17-ին, վաղ առավոտյան, թանգարանի կայքի հաղորդագրությունների պատուհանում համապատասխան սպառնալիքով անգլերեն հաղորդագրություն է ուղարկվել։ «Մենք մտադիր ենք պայթեցնել «Մոնա Լիզան» և շատ այլ գլուխգործոցներ»,-…
Ֆրանսիան Հայաստան կառաքի պաշտպանական սպառազինության խմբաքանակ. Le Figaro
Ֆրանսիան փետրվարի 22-ին Հայաստան կառաքի պաշտպանական սպառազինության խմբաքանակ, հայտնել է Le Figaro-ն։ Սպառազինությունը ներառում է Thalès ընկերության Ground Master (GM 200) երեք ռադար, որոնք հնարավորություն կտան 250 կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերել հակառակորդի ինքնաթիռները, ինչպես նաև գիշերային տեսողության սարքեր, հեռադիտակներ։ Նշվում է նաև, որ պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ կողմերի միջև ստորագրված համաձայնագրով նախատեսվում է, որ Ֆրանսիայի…
Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի նախագիծ կներկայացնի` Լեռնային Ղարաբաղի հարցով. Le Figaro
Ֆրանսիան պատրաստվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ բանաձևի նախագիծ ներկայացնել` ադրբեջանական շրջափակման հետևանքով սովամահության եզրին կանգնած Լեռնային Ղարաբաղի 120 000 բնակիչներին օգնություն տրամադրելու մասին: Այս մասին հայտնում է ֆրանսիական Le Figaro-ն։ Հրապարակման մեջ նշվում է նաև, որ Փարիզը և Ֆրանսիայի խոշոր շրջանները հաջորդ շաբաթ հումանիտար շարասյուն կուղարկեն Հայաստան` Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հասցնելու համար։
Անկարգությունները Ֆրանսիայում շարունակվում են
Առնվազն 427 մարդ է բերման ենթարկվել Ֆրանսիայում դեռահասի մահվան պատճառով հինգերորդ գիշերն ընթացող անկարգությունների ժամանակ, հայտնել է երկրի ներքին գործերի նախարարությունը։ Երկրում կարգուկանոն պահպանելու համար ներգրավված է մոտ 45 հազար ոստիկան՝ նույնքան, որքան նախորդ օրը։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինն արդեն գովել է իրավապահ մարմիններին «վճռական գործողությունների» համար, որոնք հանգեցրել են «ավելի հանգիստ գիշերվա»:…
Հակամարտության վերջնական կարգավորման հարցը օրակարգում է․ Արարատ Միրզոյան
Նոյեմբերի 11-ին` Փարիզ աշխատանքային այցի շրջանակներում, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց էր տվել ֆրանսիական հեղինակավոր «Լը Ֆիգարո» (Le Figaro) օրաթերթին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։ Հայտնի է, թե երբ և որտեղ են հանդիպելու Փաշինյանն ու Ալիևը Տարածաշրջանը ներքաշվեց լարվածության նոր փուլ, որի պատասխանատուն Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ ԵԱՏՄ նիստին (ՏԵՍԱՆՅՈւԹ) Հարցազրույցի թարգմանությունը ներակայացված…
Թուրքիայի վերջին գործողությունները շատ ագրեսիվ են․ Պոմպեո
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ֆրանսիական Le Figaro-ին տված հարցազրույցում խոսել է Թուրքիայի ու Էրդողանի մասին։ Նա անհանգստություն է հայտնել Թուրքիայի ռազմական ներուժի մեծացմամբ ու նշել, որ իրենք դրա մասին հայտնել են անձնական հանդիպումներում, ինչպես նաև հրապարակային։ Պոմպեոն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային Թուրքիայի աջակցության մասին խոսելիս նշել է, որ Թուրքիայի գործողությունները շատ ագրեսիվ են եղել…
Le Figaro-ի անդրադարձը Հայաստանում տնտեսական հեղափոխությանը
Ֆրանսիական Le Figaro պարբերականը 2019թ․ սեպտեմբերի 5-ի թողարկման երկրորդ էջում հոդված է տպագրել Հայաստանի մասին, որը ներկայացվում է ստորև. Հայաստան` տնտեսական հեղափոխության առաջին նշանները 2018թ.-ի համազգային ընդվզումից ծնված իշխանությունը փորձում է խորապես վերափոխել շրջափակման մեջ գտնվող այս փոքրիկ երկիրը Կովկաս՝ ԽՍՀՄ-ի փլուզումից քսանութ տարի անց, որը երկիրը հասցրեց ծայրահեղ վիճակի և հատկապես իր առաջին հեղափոխությունից…
Ազնավուրի սիրային նամակները աճուրդի կհանվեն
Ֆրանսիայում հունիսի 28-ին կայանալիք աճուրդի ժամանակ կվաճառվեն Շառլ Ազնավուրի՝ Կլոդ Մեսսիա անունով աղջկան ուղղված սիրային նամակները: Այս մասին հաղորդում է Le Figaro-ն: Հայտնի է, որ շանսոնյեն շուրջ 6 տարի նամակներ է գրել 20-ամյա աղջկան, որին նա հանդիպել էր 1958-ին և սիրահարվել: Այդ ժամանակ Ազնավուրը 34 տարեկան էր և արդեն հայտնի էր իր սիրային երգերով: Շառլ…








