fbpx
Աշխարհ

Թուրքիայի վերջին գործողությունները շատ ագրեսիվ են․ Պոմպեո

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ֆրանսիական Le Figaro-ին տված հարցազրույցում խոսել է Թուրքիայի ու Էրդողանի մասին։

Նա անհանգստություն է հայտնել Թուրքիայի ռազմական ներուժի մեծացմամբ ու նշել, որ իրենք դրա մասին հայտնել են անձնական հանդիպումներում, ինչպես նաև հրապարակային։

Պոմպեոն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային Թուրքիայի աջակցության մասին խոսելիս նշել է, որ Թուրքիայի գործողությունները շատ ագրեսիվ են եղել ու այս տեսակետի հետ համաձայն է նաև Էմանուել Մակրոնը։

Պետքարտուղարի խոսքով՝ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան պետք է համատեղ աշխատեն՝ Էրդողանին համոզելու համար, որ իր գործողությունները չի համապատասխանում ժողովրդի շահերին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ