Marvel
Դաունի կրտսերն այլևս չի նկարահանվի Marvel-ի ժապավեններում
Ռոբերտ Դաունի կրտսերը այս տարվա սկզբին հայտարարել էր, որ, գուցե, այլևս չնկարահանվի Marvel-ի ժապավեններում։ Հոլիվուդյան դերասանը սա հաստատել է SmartLess փոդքասթում՝ նշելով, որ այլևս չի հայտնվելու ստուդիայի ժապավեններում։ Դաունի կրտսերը հայտնել է նաև, որ իր նախագծերը կինովարձույթում արդեն ավարտվել են։
«Օսկար»-ի կազմակերպիչները փորձում են ներգրավել նաև Marvel-ի «Վրիժառուները» ֆիլմի դերասաններին
Այն բանից հետո, երբ կատակերգակ դերասան Քևին Հարթը հրաժարվել է վարել «Օսկար» մրցանակաբաշխությունը, տարբեր անվանակարգերը ներկայացնելու են տարբեր հայտնի մարդիկ։ Ներկա պահին կազմակերպիչները փորձում են ներգրավել նաև Marvel-ի «Վրիժառուները» ֆիլմի դերասաններին։ Gazeta.ru կայքը, հղում անելով The Hollywood Reporter-ին, գրում է, որ 2013 թվականին որոշ դերասանները, որոնք նկարահանվել են ֆիլմում, արդեն մասնակցել են արարողությանը, բայց դրանից հետո նրանց…


