fbpx
Մշակույթ

«Օսկար»-ի կազմակերպիչները փորձում են ներգրավել նաև Marvel-ի «Վրիժառուները» ֆիլմի դերասաններին

Այն բանից հետո, երբ կատակերգակ դերասան Քևին Հարթը հրաժարվել է վարել «Օսկար» մրցանակաբաշխությունը, տարբեր անվանակարգերը  ներկայացնելու են տարբեր հայտնի մարդիկ։

Ներկա պահին կազմակերպիչները փորձում են ներգրավել նաև Marvel-ի «Վրիժառուները» ֆիլմի դերասաններին։

Gazeta.ru կայքը, հղում անելով The Hollywood Reporter-ին, գրում է, որ 2013 թվականին որոշ դերասանները, որոնք նկարահանվել են ֆիլմում, արդեն մասնակցել են արարողությանը, բայց դրանից հետո նրանց թիվն ավելացել է։

Նշվում է, որ արարողության պրոդյուսերները նույնիսկ որոշ դերասանների խնդրել են չմասնակցել «Ոսկե գլոբուս» արարողությանը, որպեսզի նրանց՝ «Օսկար» մրցանակաբաշխությունում հայտնվելն ավելի ազդեցիկ լինի։

«Օսկարի» 91-րդ արարողությունը կայանալու է փետրվարի 24-ին Հոլիվուդի Դոլբի թատրոնում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ