Movistar
Լա Լիգան 5 միլիարդով վաճառել է խաղերի հեռարձակման իրավունքը
Իսպանական Լա Լիգան առաջնության հեռարձակման իրավունքը 2022/23 մրցաշրջանից մինչև 2026/27 թվականների մրցաշրջանը վաճառել է Movistar ու DAZN հեռուստաալիքներին։ Այս մասին հայտնում է Լա Լիգայի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ գործարքի արժեքը կազմել է 4,95 միլիարդ եվրո։ Ըստ աղբյուրի՝ հեռուստաալիքներից յուրաքանչյուրն ամեն տուրից ստանալու է 5 հանդիպում հեռարձակելու իրավունք։
Սուարեսն հստակեցրել է՝ մնալո՞ւ է Ատլետիկոյում, թե՞ ոչ
«Ատլետիկո» Մադրիդի աստղ Լուիս Սուարեսն ասել է, որ հաջորդ մրցաշրջանում նույնպես հանդես կգա մադրիդյան ակումբում։ Ֆուտբոլիստի խոսքերը փոխանցել է Movistar-ը։ Հիշեցնենք, որ ուրուգվայցին «Ատլետիկո» էր տեղափոխվել «Բարսելոնայից»։ Սուարեսի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2022-ի ամառ։
Ռակիտիչը կարող է խաղալ Մադրիդում
«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը հաջորդ ամռանը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ատլետիկո»։ Այս մասին հաղորդում է Movistar-ը Մադրիդյան ակումբը ցանկանում է թանկարժեք պայմանագիր կնքել «Բարսելոնա»-ի հետ ֆուտբոլիստի պայմանագրի ավարտից մեկ տարի առաջ։ Գործարքի արժեքը կարող է կազմել շուրջ 45 մլն դոլար։ Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա Ռակիտիչը Լա Լիգայում միայն մեկ հանդիպում է անցկացրել կատալոնական ակումբի հիմնական խաղացողի…



