MyAway
Մեկնարկել են MyWay-ի Թբիլիսի-Երևան-Թբիլիսի երթուղով չվերթները (ՏԵՍԱՆՅՈւԹ)
MyWay ավիաուղիները երեկվանից՝ հուլիսի 22-ից մեկնարկել է Թբիլիսի-Երևան-Թբիլիսի երթուղով չվերթները։ Այս մասին տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։ Նշվում է, որ շաբաթական 3 չվերթ է լինելու՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին: Ավիատոմսերի ձեռք բերման համար պետք է դիմել ավիաընկերությանը։

