N339AV
Վենեսուելացի զինվորականները ամերիկյան ինքնաթիռ են խոցել
Վենեսուելացի զինվորականների կողմից խոցվել է ապօրինի երկրի օդային սահմանը հատած ամերիկյան ինքնաթիռ, հայտնում են Վենեսուելայի զինված ուժերի օպերատիվ ռազմավարական հրամանատարության Twitter-ի էջից։ Նշվում է, որ ինքնաթիռը տեղափոխել է թմրանյութ։ Հրապարակված լուսանկարներում ցուցադրված է նաև ինքնաթիռի համարը՝ N339AV։ Ըստ աղբյուրի՝ խոսցված ինքնաթիռը Hawker 800 մոդելի է։ https://twitter.com/GNBoficial/status/1280869545054556162

