NBS news
ԱՄՆ նախագահի այցը Դանիա չեղարկվել է
Սպիտակ տունը չեղյալ է հայտարարել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ սեպտեմբերի 2-3-ը պլանավորված այցը Դանիա: Այս մասին հայտնել է NBC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ: Սպիտակ տան ներկայացուցիչը հեռուստաալիքին հավաստել է այդ տեղեկատվությունը: Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այցը հետաձգում է Գրենլանդիան Միացյալ Նահանգներին վաճառելու հարցում դանիական կողմի շահագռրգռված չլինելու վերաբերյալ Դանիայի վարչապետի հայտարարությունից հետո:…

